«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 30-ին ժամը 10.00 – 22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի Հանրապետական հիվանդանոցի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, Մելքումով փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ