Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխը ներողություն չխնդրեց

Ապրիլ 29,2013 15:25

Այսօր Երևանի Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Ժողովուրդ» օրաթերթի հայցն ընդդեմ «Իքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայցով դիմել էր դատարան` պահանջելով «Իքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանից ներողություն խնդրել օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանից, ով հարց էր ուղղել գործարարին և ի պատասխան` հայհոյանք ստացել:

Սոնա Գրիգորյանն ասաց, որ ինքը դատարանում ներկայացրել է Խաչիկ Խաչատրյանի հետ զրույցի ձայնագրությունը, իսկ ավելի վաղ` դեպքից անմիջապես հետո, նա պահանջել էր գործարարից հրապարակային ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար, բայց վերջինս հրաժարվել էր, և լրագրողը դիմել էր դատարան:

Լրագրողի խոսքով` ինքը չի լսել մերժման հիմքերը, քանի որ դատարանի դահլիճում վճռի հրապարակումից հետո իր գործընկերների հետ բոյկոտել է դատարանի որոշումը: «Չեմ ցանկացել լսել որևէ պատճառաբանություն, քանի որ կա ձայնագրություն, որտեղ օլիգարխը վիրավորում է լրագրողին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում լրագրողները պաշտպանված չեն»,- ասաց Սոնա Գրիգորյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Դատարանը մերժել է, որևհետև սա Հայաստանի Գողական Հանրապետությունն է: Շուտով
    Սահմանադրությամբ կամրագրվի,՝ սեռական բնույթի հատհոյանքներով միմյանց դիմելաձևը:
    Կեցցե ռոբիկա-շեռժիկա-շաշիկաբարո Գողական Հայաստանը: Ուռաաաաաաաաաաաաաաաաաաա….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930