Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի դատարանը մերժեց Թուրքիայի դեմ ամերիկահայերի հայցը

Ապրիլ 29,2013 15:24

Մի խումբ ամերիկահայերի ներկայացրածհայցով, որը առնչվում էր Ինջիրլիքի ամերիկյան ռազմակայանի տարածքին, Կալիֆորնիայի դատարանը վճիռ է ընդունել հօգուտ Թուրքիայի, այսօր հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը:

Նույն աղբյուրի վկայությամբ, շուրջ երեք տարի շարունակված դատական գործընթացը ավարտվել է դատարանի որոշմամբ, ըստ որի` «հարցը քաղաքական է եւ ոչ դատական»: Այդպիսով, ամերիկահայերը պարտվել են այս գործում:

2010 թվականի դեկտեմբերին ներկայացրած հայցով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պնդում էին, որ Թուրքիայի կառավարությունը յուրացրել է իրենց նախնիներին պատկանող՝ տասնյակ հեկտարների հասնող հողատարածքը, եւ 64 միլիոն դոլար փոխհատուցում պահանջում դրա դիմաց: Այդ հողակտորները, ըստ հայցվորների, գտնվել են Թուրքիայի հարավային Ադանա նահանգում եւ ընդգրկել նաեւ Ինջիրլիքի ներկայիս ամերիկյան ռազմաբազայի տարածքը:

Հայցը ներկայացրել էր ամերիկահայ ճանաչված փաստաբան Վարդգես Եղիայանը, ում կինը հայցվորներից մեկն էր:

Արման Հովհաննիսյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930