Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում այսօր ուժգին պայթյունի հետեւանքով, ըստ տարբեր աղբյուրների, 40-ից մինչեւ 55 մարդ է վիրավորվել:
Լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն` պայթյունը տեղի է ունեցել Դիվադելնի փողոցի շենքերից մեկում, ազգային թատրոնի շենքից ոչ հեռու:
Ոստիկանությունը պայթյունի հավանական պատճառ է համարում գազի արտահոսքը:
Հրշեջ ծառայությունից փոխանցել են, որ մահվան դեպքերի մասին հաղորդում չկա, հարեւան շենքերից մարդիկ տարհանվել են:
Կարդացեք նաև
Փրկարարական աշխատանքները փլատակներում շարունակվում են:
Արման Հովհաննիսյան
«Ազատություն» ռադիոկայան