Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ լրագրողին. «Դիակի դեպքում այդ հարցը ո՞ւմ կտայիք, Սերժի՞ն, թե՞ կնոջս»

Ապրիլ 29,2013 15:06

Այսօր «Հայացք» ակումբում Րաֆֆի Հովհաննիսյանին հարց ուղղեցին՝ Արմեն Մարտիրոսյանից մարդիկ հետաքրքրվում են՝ կկարողանա՞ք ձեր ձայներին այս անգամ տեր կանգնել: Այս առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե մենք լինեինք հարուստ կուսակցություն, եթե ես ունենայի միլիոնավոր դոլարներ, եթե մեր վստահված անձինք ունենային մի փոքր փող՝ սպառնալիքներին, վախին, խորովածի հրավերներին դիմակայելու համար, մեր վիճակը հիմա շատ ավելի լավ կլիներ: Այն, ինչ մենք արեցինք, արեցինք անհավանական՝ զրոյական միջոցներով էր»: Նա վստահեցրեց, որ հիմա շատ ավելի լավ կազմակերպված են, քան 4 ամիս առաջ:

Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ 1900 ընտրատեղամասում նախագահական ընտրություններին չունեին բավարար չափով վստահելի մարդիկ, բայց 1000 ընտրատեղամասերում իրենց վստահված անձինք կուրծք են տվել՝ իրենց ձայների համար:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ Դուք ասել էիք՝ Սերժ Սարգսյանը կերդվի միայն իմ դիակի վրայով: Րաֆֆի Հովհաննիսյանին անակնկալի բերեց այս մասին հիշեցնելը. «Դիակի դեպքում այդ հարցը ո՞ւմ կտայիք, Սերժի՞ն, թե՞ կնոջս: Այդ խոսքը իր ավարտին դեռ չի հասել: Դեռ ժամանակ կա այդ խոսքի համար»: Նա սկսեց քննարկել, թե արդյո՞ք նոր Հայաստանի համար պետք էր ցնցում, պետք էր դիակ, որ մենք կարողանանք անցնել նորմալ պետության շինարարության. «Ես կարծում եմ՝ միգուցե գիտակցաբար, թե ոչ՝ դա պետք է: Լսելով, թե ինչպես են արտահայտվում, ես վստահ չեմ, որ անգամ այդ ցնցումը հայաստանյան իրավիճակում ինչ-որ բան կփոխի, եթե չկա ժողովրդի, ռեսուրսների միացումը մի տեղ՝ մի տարածքի մեջ: Բայց կարծում եմ, որ ցցումը պետք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930