Երեկ` ապրիլի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ խոչընդոտվեց քաղաքացիների հետ հանդիպումը. նախ կտրեցին հոսանքալարը, ապա այն վերանորոգելուց հետո հոսանքազրկեցին ողջ շենքը: Երբ միջոցառման կազմակերպիչները փորձեցին անհրաժեշտ հոսանքը հայթայթել այլ աղբյուրից՝ ՀՀԿ շտաբից դուրս եկած երիտասարդները հրահրեցին քաշքշուկ, որը դադարեցվեց ոստիկանների միջամտությունից հետո:
«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի շտաբը դատապարտում է ՀՀԿ որդեգրած այս գործելոճը եւ ոստիկանությունից պահանջում ձեռնարկել համապատասխան միջոցներ` բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու սադրիչներին, ինչպես նաեւ ապահովելու դաշինքի կազմակերպած հետագա միջոցառումների կարգուկանոնը եւ մասնակիցների անվտանգությունը:
«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի շտաբ
Կարդացեք նաև