Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզի գրիպ Հայաստանում չկա

Ապրիլ 29,2013 14:54

Չինաստանում բռնկված H7N9 գրիպի վարակն էլ, ըստ Լիանա Թորոսյանի, Հայաստան չի մտել, ԱՀԿ-ն էլ`առեւտուր անելու կամ շփվելու ոչ մի սահմանափակում չի դնում

Արդեն 3 շաբաթ է Հայաստանում է H1N1` խոզի գրիպի դեպքեր չեն արձանագրվում: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Նրա ներկայացմամբ` վերջերս Չինաստանում բռնկված գրիպի H7N9 վարակը, որի հետեւանքով նույնիսկ մահվան դեպքեր են եղել, Հայաստանում մինչ օրս ոչ մի դեպք չի արձանագրվել:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե որքանով է վտանգավոր այդ վիրուսը, հաշվի առնելով, որ Չինաստան շատ հայ առեւտրականներ են մեկնում, բացի այդ Չինաստանի հարեւան երկրներից մեկը նույնիսկ որոշ ժամանակով սահմանը փակել էր, որպեսզի մարդիկ չհատեին այն: Այս առնչությամբ տիկին Թորոսյանն ասաց, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ոչ մի սահմանափակում չի դնում այդ երկրից ներկրված սննդի, հագուստի եւ այլ ապրանքների վրա, եւ նույնսիկ մեկնողների եւ ժամանողների: Պարզապես, ըստ բժշկուհու, հազի, հարբուխի երկարատեւ բարձր ջերմության դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի եւ ոչ մի դեպքում անտիբիոտիկ չընդունել:

Տիկին Թորոսյանի խոսքերով, այս սեզոնին ավելի շատ տարածված են լինում սուր շնչառական հիվանդությունները, գրիպը, սակայն եղանակի տաքանալու հետ հիվանդության դեպքերն էլ նվազում են:

Բժշկուհու ներկայացմամբ, համաճարակների արձանագրված բոլոր դեպքերը` գրիպ, ջրծաղիկ եւ այլն, նորմայի սահմանում են եղել, բռնկում չի արձանագրվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930