Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ապրիլի 9-ին եթե որեւէ այլ ուղղությամբ տանեի, մենք հաջորդ օրը կունենայինք ողբերգության Հայաստան» (Տեսանյութ)

Ապրիլ 29,2013 14:45

Այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին, որ կարծես իր նախաբան խոսքում հիասթափություն կար եւ կարծես ասում էիք, որ դաշտը բաց է տղերք, պատրաստ եք դաշտը թողնել ուրիշներին, այդպե՞ս է: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Դաշտը ուրիշներին թողնելու մեթոդաբանությունը միշտ եղել է: Ես այդ տեսակետից բարդույթ չունեմ, ոչ էլ մեջը մնալու որեւէ մարմաջ: Հիասթափությունը, այո, կա այնքանով, որքանով մենք բերեցինք պայքարը փետրվարի 18-ի անակնկալ արդյունքից հետո մի տեղ, որ մարդկանց գիտակցության մեջ ապրիլի 9-ին պիտի բերեր ինչ-որ մի հանգուցալուծման: Դուք ձեր կարծիքը կարող եք ունենալ, թե ով իրապես քվեարկեց իմ օգտին: Առարկայական, օբյեկտիվ հանգրվան էր, որ մենք միասին պիտի անցնենք: Բայց մեկը ուզում էր մի րոպեում լուծեր, մեկը ուզում էր հանդես գար ծրագրային ելույթով, որ ես իրեն կարգեի Հայաստանի վարչապետ կամ չգիտեմ: Ընդունում եմ, որ պետք է լինի մի փոքր վերանայում սեփական քայլերի: Հիասթափություն կա ոչ թե ինձանից կամ ժողովրդի հաղթանակից, այլ ժողովրդի մի մասը ակնկալիք ուներ, որ չլուծվեց: Այդ դատարկ զգացումով հանդերձ, մեկը ասում է տապալում, մյուսն ասում է ձախողում, դա իրենց իրավունքն է: Ես համարում եմ, որ ապրիլի 9-ին եթե որեւէ այլ ուղղությամբ տանեի, մենք հաջորդ օրը կունենայինք ողբերգության Հայաստան»:

Պարոն Հովհաննիսյանը պատմեց, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակ մարդիկ կային, որ եկել էին սուլիչներով, եւ երբ ինքը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայով գնում են Ծիծեռնակաբերդ, անմիջապես Հյուսիսային պողոտայով նահանջեցին. «Ապակենտրոնացումը լարման օջախների ապրիլի 9-ին փրկություն էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930