Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է լռում ճարտարապետ, ավագանու անդամ Հրաչ Պողոսյանը

Ապրիլ 29,2013 14:31
vahagn khachatryan

Քաղաքապետ ընտրվելու դեպքում ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի առաջին եւ երկրորդ հրամանները կլինեն՝ ոչ մի ծառ չի կտրվելու եւ Երեւանի կանաչ տարածքներում ոչ մի տեղ ոչ հիմնական, ոչ ժամանակավոր կառույց չի լինելու:

Այսօր ՆՓԱԿ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Խաչատրյանին հարցրին՝ իսկ ի՞նչ ռազմավարություն ունի արդեն կառուցված կառույցների վերաբերյալ:

«Եղած պուրակները մնալու են սրճարանների հետեւում: Կանաչ տարածքները պետք է վերադարձվեն երեւանցուն: Օրենքի խախտումները Երեւանում լինում են իշխանության գիտությամբ: Կառուցապատողին չեմ մեղադրում, կան օրենքի համապատասխան կետեր, որ կառուցապատողին կարող ես ասել՝ այս շրջանակներում պետք է լինի…Ինչ վերաբերում է արդեն եղած կառույցների հետագա ճակատագրին, աստիճանաբար այդ կանաչ տարածքները պետք է վերադարձվեն քաղաքացուն: Տնտեսվարողների հետ պետք է խոսել, կարելի է նրանց հետ բանակցել, պայմանավորվել, փոխհատուցել ու դրանք հանել ուղղակի: Խոսքը վերաբերում է զբոսայգիների կառույցներին…պետք չէ բիզնես միջավայրին լարել քաղաքապետարանի դեմ, հեշտ ձեւով՝ պայմաններ առաջարկելով պետք է քանդել այդ կառույցները»,- ասաց պարոն Խաչատրյանը:

Նրա համոզմամբ, կանաչ տարածքների վերականգնումը հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե իշխանությունները դա անելու կամքն ունենան. «Բայց ես այսօր այդ ցանկությունը չեմ տեսնում: Միայն մի ցանկություն եմ տեսնում՝ ինչքան հնարավոր է՝ փող, փող, փող»:
Նա մեծ գնահատանքով խոսեց ճարտարապետ, ՀՀԿ ավագանու անդամ Հրաչ Պողոսյանի մասին եւ միաժամանակ զարմացավ՝ ինչու մինչեւ հիմա նա լռում է Փակ շուկայի եւ կենտրոնի քաղաքաշինական անհաջող ծրագրերի մասին. «Երեւան քաղաքի համար մոտեցում է պետք : Երեւանը անմխիթար վիճակում է, բարձիթողի վիճակում է՝ աղբ, առանց կանաչ, այլանդակ կառույցներ: Այսօր անօրինականությունների շարքն է շարունակվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930