Նա հիշեցրեց, որ այցելել է Ժիրայր Սեֆիլյանին, երբ նրան նստեցրել են ԿԳԲ-ի պադվալ
Հարցին՝ ինչո՞ւ են շարժման մոտ կանգնած մարդիկ հեռանում, օրինակ Ժիրայր Սեֆիլյանը՝ նա պատասխանեց. «Աչքը աչքով չեմ պատասխանելու, ես պարզապես ասում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը ազգային հերոս է: Երբ որ իրեն նստեցրին ԿԳԲ-ի պադվալ, ես իր մոտ գնացի: Ամեն մեկը տարբեր ակնկալիք ուներ, մեկը բախումի, մյուսը շարժման, մյուսը ինչ-որ շտաբի պետ դառնալու: Ես Ժիրայր Սեֆիլյանին հանդիպել եմ մի քանի անգամ, կոչ եմ արել միասնական հավաքական պայքարին մասնակցի, հիմա ինքը հավաքվել է ընկերներով, եթե ինքը կկարողանա այն անել, ինչ ես չկարողացա անել, ես կողջունեմ: Ժիրայր Սեֆիլյանը ինձ համար մի արժեք է եւ կան մարդիկ, որոնք այլ հարթության գործիչներ են: Ես չեմ, որ պիտի գնահատական տամ: Մայիսի 5-ին կտեսնենք Երեւանում իրական վիճակը եւ կորոշենք՝ մայիսի 9-ին մենք միասի՞ն ենք, թե՞ առանձին-առանձին ենք գնում»: Խոսելով մայիսի 5-ը թատրոն անվանելու քննադատություններից՝ նա նշեց, որ մի պահ պիտի գա, ինչպես եղավ փետրվարի 18-ից ապրիլի 9-ի շրջանում. «Ես ասել եմ Ժիրայրին, որ ապրիլի 9-ին դիտարկել ենք Ազատության հրապարակում մեր հավաքը, եթե նախընտրում է, ինքը դա կարող է անել մեր հետ, եթե չէ՝ հետո»:
Նա հորդորեց, որ ոչ մեկը, ոչ մի քաղաքացիական շարժում չկարծի, թե ինքն ուիշից բարձր է. «Ուղղակի այս բացարձակության բարդույթից պիտի դուրս գա հայ մարդը»:
Հարցին՝ ՀԱԿ-ը կարծես այս ամբողջ ընթացքում միայն ձեր դեմ էր աշխատում, նա ասաց. «Ես ադեն անցել եմ այդ փուլը, ինձ համար բնական է, որ տարբեր մարդիկ թիրախ են բռնել Րաֆֆիին կամ «Բարեւ Երեւանին»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ չի ուզում տարանջատել ԲՀԿ-ն ՀՀԿ-ից կամ ՀՀԿ-ն մեկ ուրիշից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ