«Սպորտային պարերն այսօր մեծ զարգացում են ապրում, հեռուստատեսություններն էլ պրոպագանդում են պարը: Լատինական եւ եվրոպական պարերը տարբեր են, բայց քաջ գիտակցում ենք, որ մենք հայ ենք եւ փորձում ենք լատինամերիկյան պարերի մեջ մտցնել հայկական մոտիվներ, ինչը ողջունելի է»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց սպորտային պարերի պարուսույց Արմեն Մկրտչյանը:
Նա փաստեց, որ ծնողները երեխային պարի ընդունելուց հիմնականում նախընտրում են հայկական պարերը. «Լատինամերիկյան պարեր ավելի շատ աղջիկներն են պարում եւ ավելի հասուն տարիքում` սիրողական մակարդակում: Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան կազմակերպում է մրցույթներ, բայց տղաներ չունենք, աղջիկները մենակ են պարում, մինչդեռ սպորտային պարերը զույգերով է անհրաժեշտ պարել»:
Արմեն Մկրտչյանի դիտարկմամբ` պարող տղաների պակասի խնդիրը գալիս է տնից, հասարակությունից, ընկերական միջավայրից. «Հաճախ են ասում` «ինչի՞ ես գնում պարի, ես կարատեի եմ գնում»: Սա է խնդիրը, որ տղաների աճը քիչ է: Բացի այդ, կարծրատիպ կա, թե լատինամերիկյան պարեր պարող տղան «ղզիկ» է: Ես չեմ ընդունում դա: Ոնց տեսնում եք, ես աղջիկ չեմ: Բայց թող տղաները մեր ավանդական եւ ազգային պարերը պարեն, ես դեմ չեմ դրան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ