Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմտահայոց ազգային համագումարը կոչ է անում Թուրքիային հատուցել

Ապրիլ 29,2013 13:22

Այսօր «Հայելի» ակումբում Արեւմտահայոց ազգային համագումարի խորհրդի անդամներ Կարեն Միքայելյանը, Արագած Ախոյանն ու Սեւակ Արծրունին խոսեցին Արեւմտահայոց ազգային համագումարի հայտարարության ու դրա հետ կապված հարցերի մասին: Նշվեց, որ Արեւմտահայոց ազգային համագումարի ազգային խորհուրդն օրերս Երեւանում կայացած նիստի ընթացքոմ որոշել է, թե հաստատում է, որ 1915 թվականի ցեղասպանության արդյունքում իրականացված համազգային աղետի հետեւանքների վերացման համար անրաժեշտ է ոչ միայն տալ քաղաքական եւ իրավական գնաատական, այլեւ իրականացնել պատմական արդարություն, առաջին հերթին՝ արեւմտահայության ընդհատված հազարամյակների գոյությունը, նրա պատմական հայրենիքում վերականգնելու միջոցով:

Ախոյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը գրանցված է նաեւ ՄԱԿ-ում: Նրա խոսքով` «Մենք գիտակցելով այս գործի կարեւորությունը, այս ամենն անում ենք հասարակական հիմունքներով»:

Միքայելյանը գտնում է` «Մեր խնդիրն է ձեւավորել մի մարմին, որը միջազգային շրջաններում կներկայացնի մեր պահանջները: Մենք առայժմ ուսումնասիրում ենք դա, դեռ իշխանությունների հետ կապեր չենք հաստատել»:

Ախոյանը հավելեց, որ իրենց ֆինանսական միջոցները գալիս են Մոսկվայից եւ այլանձանց կողմից ու հավաստիացրեց, որ կգա մի ժամանակ, երբ բոլորը կմասնակցեն այս գործընթացին:

Տեղեկացանք նաեւ, որ Արեւմտահայերի ազգային համագումարը անշրջանցելի է համարում հայկական հարցի լուծման հետ կապված համապատասխան միջոցառումները ժողովրդավարացնող Թուրքիայի կայացման համար տարվող երկրի ժողովրդավարացման եւ ազատականացման գործընթացներում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930