Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց Շտուտգարտում անցկացված թենիսի միջազգային ներկայացուցչական մրցաշարում:
Աշխարհի երկրորդ ռակետը եզրափակչում երկու սեթում 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ Չինաստանի ներկայացուցիչ Լի Նայի նկատմամբ՝ պահպանելով անցած տարի նվաճած չեմպիոնի տիտղոսը: Այս հաջողությունը Շարապովային բերեց 100 հազար եվրո եւ 470 վարկանիշային միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ