Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը, որն այժմ արձակուրդում է, արձակուրդից չի վերադառնալու իր զբաղեցրած պաշտոնին: Պարոն Պողոսյանը նույնիսկ իր մտերիմ շրջապատում է ակնարկել այդ մասին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Միհրան Պողոսյանը բարձրաստիճան պաշտոն կզբաղեցնի մաքսային ոլորտում, թեեւ ինքը շատ է ցանկացել եւ փորձել է ասեն ինչ անել նախագահի վերահսկողության վարչությունում իր դիրքը հաստատելու համար:
Նկատենք, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն, Միհրան Պողոսյանը, որը բավականին երիտասարդ տարիքում կարողացավ բարձրաստիճան պաշտոններում պաշտոնավարել, համարվում է նախագահ Սարգսյանի սիրելիների շրջանակից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ