Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի լա՞վ Երևան

Ապրիլ 29,2013 12:32

Նախընտրական ասֆալտապատումները չեն կարող ասֆալտապատել մեր քաղաքում տեղի ունեցող քաղաքաշինական և բնապահպանական ոլորտի բազմաթիվ ապօրինություններ, որոնք ներքին պայմանավորվածությունների, քավոր-սանիկային հարաբերությունների և «ինձ հետ օրենքով չխոսեք» մտածելակերպով առանձնացող քրեաօլիգարխիկ կադրերի պաշտոնավարման արդյունքն են։

Այդ պաշտոնավորումը բերում է հանրային տարածքների կրճատման, քաղաքային բյուջեի թալանի, որից հետո էլ աթոռը պահելու նպատակով հանրային բարիքն ու քաղաքացիական նվաճումները ներկայացվում են որպես մեկ-երկու չինովնիկների ձեռքբերում։

Ուզում էինք Տարոն Մարգարյանին առաջարկել, որպեսզի իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում կազմակերպեր, ասենք, Ծածկած շուկայի, Աֆրիկյանների տան հուշարձան-շենքերի, Օպերայի սրճարանների, օղակաձև զբոսայգու և այլ իրական խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ՝ հենց նշված վայրերում նախանշելով այդ խնդիրների լուծման ուղին, սակայն նախընտրական պաթետիկ բլեֆը և քաղաքական-գուսանական ճղճիմ պոռթկումները ամեն քայլափոխին համեմվում են դառը իրականության զգաստացնող պատկերներով

Եվս մեկ բան. մեզ համար «ավելի լավ Երևան» գոյություն չունի։ Զարմանում ենք, թե առհասարակ ինչպես կարելի էր նման աբսուրդային կարգախոս ընտրել։ Երևանը արդեն լավն է, և ամենալավն է, եթե քաղաքացին քաղաքապետի հետ կարող է խոսել օրենքով։

 «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսինյա says:

    Ավելի լավ Երևան ??? Սրանից էլ լավ, էլ ուր, տեղ չկա 😉

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930