Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյանը Վարդան Օսկանյանին ձայն չի տա, չի էլ բարեւի

Ապրիլ 29,2013 12:30

Այսօր «Հայելի» ակումբում նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը խոսելով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի մասին՝ ասաց, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն լավ են աշխատում: Արշակյանի խոսքով` ինքն այս քարոզարշավի ժամանակ տեսել է բոլոր թեկնածուներին իրենց բակում, որոնք եկել ու ասել են, թե հարց ունեք, դիմեք, ինչը չի եղել նախորդ ընտրությունների ժամանակ:

Արշակյանն անդրադառնալով ՀԱԿ-ի թեկնածուին, ասաց` «Նա չպետք է նույն գետը մտներ, ես նրան ձայն կտայի, եթե լիներ նախագահի թեկնածու»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա Արշակյանը գտնում է` «Մարտի մեկի ելույթից հետո ես  Օսկանյանին ձայն չեմ տա, չեմ էլ բարեւի»:

Արշակյանի խոսքով` մարդիկ Օսկանյանի պատճառով ԲՀԿ-ին ձայն չեն տա:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Susanna says:

    «Նա չպետք է նույն գետը մտներ, ես նրան ձայն կտայի, եթե լիներ նախագահի թեկնածու»: Ինչու՞, պարո՛ն Արշակյան, տրամաբանությունը ո՞րն է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930