Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարին միայնակ էր ֆինանսների նախարարության եւ ոստիկանների դեմ

Ապրիլ 29,2013 12:20

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ այսօր լսվեց Վարդգես Գասպարիի հայցը ՀՀ ոստիկանության եւ ֆինանսների նախարարության դեմ: Վարդգես Գասպարին հայտնեց, որ 2011թ. մարտի 3-ին Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին՝ տրանսպորտի աշխատանքը խոչընդոտելու եւ ոստիկանության գործունեությունը խանգարելու մեղադրանքով: Ոստիկանությունը ապրիլի 22-ին դիմել էր դատարան՝ Գասպարիի կողմից վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ:

Վ. Գասպարին հայտնեց, որ ինքը հանդիսանում է «ՎԱԼ օթոմեյշն» ՍՊ ընկերության տնօրեն եւ 15 ամսվա դատաքննության արդյունքում ինքը կրել է բիզնեսում վնաս, քանի որ իր մտավոր էներգիան կորցրել է իրավական ակտերը ուսումնասիրելու պատճառով:

Գասպարին պահանջում է 850000 դրամ վնասի հատուցում: Նա ներկայացրեց 2010, 2011թթ. բիզնես-շարժը. եթե 2010թ. 3 մլն-ից ավելի շահույթ էր ստացել, ապա 2011-ին այն կազմել էր 1.129.000 դրամ:

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը առարկեց հայցի դեմ, անդրադառնալով հատուցման մեխանիզմին, ասաց, որ Գասպարին չի ներկայացրել վարչական մարմինների գործունեության իրավաչափության հետ կապված փաստաթղթեր:

Նկատենք, որ 15 ամիս գործը դատարանում ձգձգելուց հետո ոստիկանությունը հրաժարվել է հայցից եւ վարույթը կարճվել էր: Ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Պետրոսյանը այսօր հաստատեց, որ դատարան է ներկայացվել ինչպես ոստիկանության վերոնշյալ հայցը, այնպես էլ վարույթը կարճելու մասին որոշումը: Դատաքննությունը համարվեց ավարտված: Մայիսի 13-ին կհրապարակվի այդ գործով դատական ակտը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930