Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի անունը տալը մոդայիկ է դարձել». Գառնիկ Իսագուլյան

Ապրիլ 29,2013 12:11

Այսօր «Հայելի» ակումբում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն անդրադառնալով հակակոռուպցիոն կազմակերպությունների գործունեությանը, ասաց. «Այն խնդիրները, որոնք առնչվում են Հայաստանին, պետք է լուծվեն Հայաստանում: Պետք չէ նամակ գրել ռուսաց թագավորին, պետք է նամակ գրել հայոց թագավորին, հայոց հանրությանը: Ժամանակն է, որ մեր պետական այրերը հասկանան մի բան, Հայաստանին վերաբերվող հարցերն այստեղ են լուծվում, իսկ եթե նրանք դրսում են ինչ որ բան փնտրում, ուրեմն դա Հայաստանի հետ կապ չունի»:

Իսագուլյանը գտնում է` բոլոր այն մարդիկ, որոնք մեր խնդիրները փորձում են երկրից դուրս հանել, ասենք` Պուտինին նամակ գրել, դրանք անլուրջ մարդիկ են ու վարկաբեկում են երկիրը:

Այն, որ ընտրություններից առաջ ուժերը գնում են Հայաստանից դուրս, հանդիպում այլ նախագահների հետ, Իսագուլյանը նշեց, որ դրանք զուտ պետական այցեր են, ու դրանց չպետք է այլ աստառ տալ:

«Եթե կազմակերպությունը հակակոռուպցիոն է, հավաքում է փաստեր, ապա այդ փաստերը պետք է իրազեկել այդ խնդիրների մասին: Օրինակ Գառնիկ Մարգարյանը չի ասում կոնկրետ փաստեր, այսօր մոդայիկ է դարձել Ռոբերտ Քոչարյանի անունը տալը, բայց դա փաստ չէ, որովհետեւ վերցնել մարդու հայտարարագիրը ու ասել, թե սա փաստ է, պետք է նրան դատի տալ՝ սխալ է: Իհարկե ես չեմ ասում՝ նա այդ ամենը արդար ճանապարհով է վաստակել: Այն կազմակերպությունները, որոնք ուղղակի այսպես են վարվում, դառնում են անլուրջ կազմակերպություններ: Չեմ ասում, որ կոռուպցիա չի եղել, թալան չի եղել, բայց կան հակակոռուպցիոն կազմակերպություններ, որոնց անդամներին ես չեմ ճանաչում: Իհարկե, կան նաեւ լուրջ կազմակերպություններ, որոնք հարմար պահի են սպասում, որ ներկայացնեն իրենց փաստերը: Պետք է սպասել, մինչեւ համապատասխան միջավայրը կձեւավորվի: 2015 թվականի սեպտեմբերի 21-ից հետո շատ բան կփոխվի»,-նշեց Իսագուլյանը:

Բանախոսի խոսքով`ինքը երբեք իրեն թույլ չի տա երկրին վերաբերող հարցերի լուծումը գտնել դրսում`«դիմում ենք Հաագա         դատի տալիս մեր նախագահներին, գնում ենք Մոսկվա  հաղթանակ բերելու, պետք չէ նման բաներ անել, դա սխալ է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930