Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի որդին՝ Անտոնիոն, հաղթել է Վարադերոյում անցկացված գոլֆի միջազգային «Montecristo» 5-րդ առաջնությունում:
Այս տարի առաջնությանը մասնակցել է 15 երկրի շուրջ 100 գոլֆիստ՝ Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Կանադայից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից: 42-ամյա Անտոնիո Կաստրո Սոտո դել Վալյեն, որ մասնագիտությամբ բժիշկ է, միեւնույն ժամանակ Կուբայի գոլֆի ֆեդերացիայի փոխնախագահն է: Իսկ երկու շաբաթ առաջ նա վերընտրվել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (IBAF) փոխնախագահի պաշտոնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ