1992 թվականի հունիսին «Ազգային դաշինքի» մեջ մտնող կուսակցությունները՝ ՀՌԱԿ-ը, ՔԴՄ-ն, ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՍԻՄ-ը եւ ՀՀԿ-ն պահանջում էին իշխանությունից ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը: Սակայն 98-ի իշխանափոխությունից հետո այդ կուսակցությունների մեծ մասը Ռոբերտ Քոչարյանի կողքին էին, բայց ոչ մեկը չբաձրացրեց ԼՂՀ-ն ճանաչելու հարցը: Այդ տեղեկությունը կա Թաթուլ Հակոբյանի «Կանաչը եւ սեւը» գրքում: Ավեկացնեմ, այսօր ՀՀԿ-ն Ղարաբաղի անկախության ճանաչման ակտիվ ընդդիմախոսն է:
Քաղաքական գործիչները եւ նրանց կողմնակիցները սովորաբար չեն սիրում, երբ իրենց ինչ-որ մի բան ես հիշեցնում: Նրանք շատ հեշտ գտնում են «խոսքը կտուրը գցելու» ձեւը՝ «համատեքստից կտրված», «միտումնավոր խեղաթյուրված», «սա ասելով՝ ուրիշ բան նկատի ունեի» եւ այլն: Շատ քչերն են խոստովանում՝ «առաջ ես այսպես էի մտածում, իսկ հիմա՝ այսպես»:
Կոնկրետ այս դեպքում էլ նույն Հանրապետականը հազար ու մի պատճառաբանություն կգտնի, թե ինչու էր այն ժամանակվա «ապազգային» իշխանությունից պահանջում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ հիմա միանգամայն հիմնավոր ձեւով հայտարարում, որ դա արկածախնդրություն է: Թե այդ եւ թե մնացած քաղաքական ուժերին ձեռնտու չէ խոստովանել, որ տարիներ առաջ, ընդդիմություն լինելով, նրանք զբաղված էին պոպուլիզմով, իսկ հիմա այդ պոպուլիզմի հնարավորությունը չունեն:
Նույնը՝ տնտեսական վիճակի վերաբերյալ քննարկումներում: 2000-ական թվականների սկզբին Արտաշես Գեղամյանը սոցիալական աղետի այնպիսի սահմռկեցուցիչ պատկեր էր ներկայացնում, որ միակ ելքը թվում էր այս երկրից օր առաջ փախչելը (շատերն, իհարկե, հենց այդպես էլ վարվում էին): Բայց արդյոք այսօր տնտեսական իրավիճակն ավելի բարվո՞ք է: Կարծես թե՝ ավելի վատն է: Միայն թե աղետի մասին Գեղամյանի փոխարեն խոսում են այլ մարդիկ՝ նույն Արմագեդոնի խոստումներով:
Կարդացեք նաև
Մենք արդեն բավականին փորձ ենք կուտակել՝ տարբերելու համար քաղաքական հռետորաբանությունը իրական հնարավորություններից: Նույն՝ ԼՀՂ-ն ճանաչելու օրինակով կարելի է ասել, որ չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը դա պնդում է 20 տարի, նա չէր անի դա, եթե դառնար ՀՀ նախագահ: Ոչ միայն այն պատճառով, որ գերտերությունները դա թույլ չէին տա, այեւ՝ պարզապես չցանկանալով հարվածի տակ դնել Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը:
Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում էլ թացն ու չորը հեշտ է ջոկել: Անկախ նրանից, թե ով կդառնա Երեւանի քաղաքապետ, մոտակա 10 տարում ՈՉ ՈՔ մետրոյի նոր կայարան մեր մայրաքաղաքում չի’ կառուցի, տրամվայը չի’ վերականգնի, տրոլեյբուսի նոր գծեր չի’ սարքի, իսկ խցանումները Երեւանի փողոցներում այլեւս ԵՐԲԵՔ չեն վերանա: Այն քաղաքական ուժերը, որոնք ասում են, որ դա կանեն, կամ միամիտ են, կամ կեղծավոր:
Փոխարենը կան իրականանալի խոստումներ: Օրինակ, հնարավոր է «ատկատներ» չվերցնել: Դա, բնականաբար, չեն անի այն ուժերը, որոնք ընտրակաշառք են բաժանում: Պարզ է, որ այդպիսի մարդիկ կաշառում են՝ իշխանությունը վերցնելու (պահելու) համար, որպեսզի հետո սկսեն (շարունակեն) այդ իշխանության միջոցով հարստանալ: Հնարավոր է լուրջ բիզնես սարքել աղբահանությունը եւ կառուցել աղբը վերամշակող գործարան՝ ճիշտ է, այդ դեպքում դա ավելի թանկ կնստի բնակիչների վրա: Հնարավոր է կարգի բերել համատիրությունները՝ ազատելով դրանք վարչական շրջանի բարեկամների «կերակրատաշտը» եւ ընտրողներին կաշառելու «կենտրոնը» լինելու գործառույթներից: Հնարավոր է, վերջապես, քաղաքապետարանի (հարկատուների) հաշվին չհրավիրել թանկարժեք «աստղերին», չկազմակերպել ճոխ տոնակատարություններ:
Այս ամենի մասին արժեր, որ ավագանու ընտրութուններին մասնակցող ուժերը հրապարակավ բանավիճեին: Սակայն գործող քաղաքապետը համառորեն խուսափում է ոչ միայն բանավեճերից, այլեւ լրագրողների հարցերին պատասխանելուց: Տեսնես՝ ինչո՞ւ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ձեր վերջին հարցի պատասխանը հետևյալն է,՝ որևհետև գործող քաղաքապետը ասելիք չունի, և
հենված է ողջ գողական՝ երկրի էլիտայի և այլ քուչի թափթփուկների վրա:
Նախ՝ ինչ վերաբերում է բանավեճերից և հարցազրույցներից խուսափելուն. ՀՀԿ-ական ամենապատգամավորները բազմիցս նշել են, որ իրենց թեկնածուները, այդ թվում և նախագահինը, միակն ու անփոխարինելին են, և նրանց քաղաքական քաշային կարգին համապատասխանող ընդդիմախոս չկա (իհարկե քաշային կարգաթիվը չի նշվում), ուստի բանավիճեն, որ ի՞նչ անեն, առանց այն էլ շառն ու փորձանքն անպակաս են, լրագրողներն էլ մի տեսակ անհարազատ են դարձել, ինչ ասես՝ հարցնում են. բա որ հարցեր տան համատիրություններից, դպրոցներից, տրանսպորտից ու դրանց վարորդների աշխատանքային պայմաններից կամ զանազան ատկատային ծառայություններ ինքնարժեքից ու գներից, ինչ պիտի պատասխան տան, կամ էդ պատասխաններին ո՞վ կհավատա: Ավելի լավ կլինի խորհրդավոր լռություն պահպանել, գոնե մարդիկ կմտածեն, թե համ քաղաքապետ ա, համ էլ՝ համեստ, մեկ էլ տեսար արդար ձայներ էլ հավաքեց:
Ի դեպ՝ մեր մտքերն ու մտահոգությունները պարզապես խաղ ու պար են սրա հետ համեմատած.
https://civilnet.am/2013/04/29/%D5%B0%D5%A1%D5%AF-%D5%A8-%D5%BF-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1/
жаль что мастер по геноциду из чаренцавана Акоп Шахгалян отнял у маленького Мкртича 30кв.метр жилой площади.. Он опозорил себя и партию республиканцев.ПАЗОР.ПАЗОР.
Большой Пазор и чаренцавану за АКОПА Шахгаляна.Он внезакона.Его группа его ненавидит.да он устал.
Среди бело дня Геноцид в Чаренцаване.Невероятно. факт.не,не,не.не может бить. проверим.