1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից ուղարկված հազարավոր վագոն-տնակները Գյումրիում հիմնականում տեղադրվեցին կանաչ տարածքներում: Իսկ այդ կանաչ տարածքներից շատերն իրենցից ներկայացնում են գերխոնավ ճահճուտներ: Բազմաթիվ տնակներ էլ տեղադրվեցին հեղեղատարների և Գյումրի գետակի հարևանությամբ: Այդ իսկ պատճառով հարյուրավոր տնակներ ամեն տարի գարնանն ու աշնանը, հորդառատ անձրևների ժամանակ մշտապես հեղեղվում են: Երկու-երեք տարվա բնակության համար նախատեսված տնակները անցած 25 տարիների ընթացքում գրեթե ամբողջովին շարքից դուրս են եկել, և դրանցում բնակվելը պարզապես անհնար է դարձել: Գյումրու պարբերաբար հեղեղումների ենթարկվող տնակային ավաններից մեկն էլ ավտոկայանի հարևանությամբ գտնվողն է:
Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին Գյումրու ավտոկայանի տնակային ավանում միայնակ բնակվող, երկարամյա մանկավարժ Սոֆյա Մսրյանին: Նրա տնակը ևս ամեն տարի հեղեղվում է հորդառատ անձրևներից:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
Հարգելի Առավոտ-ի խմբագրություն,կուզենայի նյութ պատրաստեիք նաև Սպիտակ քաղաքի տնակների վիճակի և Քաղշիննախարարության կողմից այլևս դադարեցված բնակարանների կառուցման աշխատանքների մասին:Բնակչության մեծ մասը դեռ տեղյակ չէ,որ մինչև 2013թ ավարտը, հանձնվելիք մեկ սենյականոց բնակարանները այդպես էլ չեն հասնի իրենց՝ 4-սենյականոց բնակարանները կորցրած տերերին: