Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյանն ակնարկեց, որ դեպքում կփլուզվի ՀՀԿ-ի հետ իրենց կոալիցիան

Ապրիլ 29,2013 11:02

ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը վստահեցնում է  ՕԵԿ-ը ՀՀԿ-ի ոչ կցորդն է, ոչ էլ կրտսեր եղբայրը, ինչպես իրենց կուսակցության  մասին արտահայտվում են քաղաքական մյուս ուժերը:

«Ես դա  պիտակ չեմ համարում,  ով ասում է` իր անձնական խնդիրն է: Մենք կոալիցիոն գործընկերներ ենք: Խորհրդային միությունը ինչո՞ւ փլուզվեց, որովհետեւ կային ավագ ու կրտսեր եղբայրներ, ի դեմս Ռուսաստանի եւ մյուս պետությունների: Նույնը գիտակցում է նաեւ ՀՀԿ-ն, եւ մենք հավասար դաշտում գործող քաղաքական ուժեր ենք: Իրենք մեզ են հարգում, մենք՝ իրենց: Կրտսեր եղբայր չկա, հիմա մոդայիկ չէ, հին բառեր եք ասում»,-Aravot.am-ին ասաց պարոն Երիցյանը:

Նա չի ընդունում նաեւ ՕԵԿ-ի 2008-ի եւ հիմիկվա ելույթների համեմատությունները, իրենց ընդդիմադիր կեցվածք ու հայտարարություններ անելու եւ ժողովրդին հուսախաբ անելու մեղադրանքները. «Ինչո՞ւ են հուսախաբվել, ի՞նչն է պատճառը եղել, ո՞վ է հուսախաբվել: Ծրագրերը, որոնք  ներկայացվել են, այդ մարդիկ իրագործել են այդ ծրագրերը: Ի՞նչ է նշանակում, եթե մեկին միանում ես, մյուսին չես միանում, ուրեմն հայաստանցիները հուսախաբվո՞ւմ են: Անպայման չէր, որ Արթուր Բաղդասարյանը միանար Լեւոնի Տեր-Պետրոսյանին, միացել է Սերժ Սարգսյանին: Այնտեղ մեծ կուսակցություն է եղել, եւ ծրագրերը նման են եղել: Ասել 2008 եւ 2013 թվական, ճիշտ չէ: Իմ սրտով ինչ անցնում է, այն էլ ասում եմ: Խոսում եմ որպես երեւանցի եւ ասել՝ նոր կերպար եմ ընդունել,  ընդդիմադիր դեմք եմ ուզում դառնալ, ընդհանրապես: Ժողովուրդը պետք է նաեւ սովորի, որ նախարարներն էլ կարող են ասել մեր բացթողումների եւ թերությունների մասին: Դա լուրջ նվաճում է, եւ շարունակելու եմ միշտ խոսել, որ սրանք մեր թերություններն են» :

Անդրադառնալով «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ասածներին, թե երկու տղամարդու նկարը դեռ չի նշանակում այն, ինչ Արմեն Երիցյանն էր ակնարկել, պարոն Երիցյանն ասաց. «Ես ուրախ եմ, որովհետեւ մեզ մոտ ընդունված չէ՝ քաղաքում տղամարդիկ ձեռք ձեռքի բռնած նկարվում են: Իրոք, տեսել ու զարմացել եմ, բայց կարող է ես եմ կյանքից հետ ընկել: Ես պարոն Մարտիրոսյանին հարգում եմ, ինքը նորմալ, ղայդին ապարանցի տղա է: Եթե ես եմ սխալվում, ուրախ եմ պարոն Մարտիրոսյանի համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930