Արմեն Ռուստամյանը թթաստանցիներին վստահեցրեց, որ ընդդիմադիր քաղաքապետին չեն կարող ստիպել, որ գնա Դոմինգոյի համերգին, ուր մնաց ստիպեն, որ հրաժարական տա:
«Երեւանը փողի վրա նստած է: Հայաստանի բյուջեի 80 տոկոսը Երեւանում է ձեւավորվում: Եթե բյուջեն լիարժեք օգտագործվի… բայց երկու հատ ասֆալտ են անում, աղբահանության հարց են լուծում, երկու բակ են սարքում, դրանով ստացվում է, որ ինչ-որ մեծ լավություն արեցին երեւանցո՞ւն: Ոչ: Բա ինչքան էլ գողացան, բա ինչքան էլ գումարներ գնացին, թաքուն տարան իրենցով արեցին: Ո՞վ պիտի բացահայտի: Դրա համար պիտի ավագանի աշխատի»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքի Թթաստան թաղամասում բնակիչների հետ հանդիպմանը ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ավելացրեց. «Այսօր ո՞վ է իմանում՝ ավագանին ո՞վ է, ի՞նչ հարց է քննարկել: Ավագանիում մարդիկ են աշխատում՝ չենք էլ իմանում՝ էդ մարդիկ ինչով են զբաղվել, որովհետեւ հակակշռումն ու բալանսը չկա այնտեղ, որովհետեւ քննարկում չկա: Ոչ մեկը չի վեր կենում մի տարբերվող տեսակետ հայտնի: Սաղ իրենք են»:
Նա վստահեցրեց, որ եթե քաղաքապետն ընդդիմադիր լինի՝ շատ հարցեր կլուծվեն. «Ընդդիմադիր քաղաքապետին չէին կարա Դոմինգոյի համերգի հետ կապված միջադեպով հանեին: Դա հնարավոր չէր: Իրանց թիմի մեջ ա, իրենց խաղի կանոնն է խախտվել, ասել են հրաժարական տուր, հրաժարական է տվել: Ընդդիմադիր քաղաքապետին ո՞վ կարար ըտենց բան ասեր: Ընդդիմադիր քաղաքապետին չեն կարա ստիպեն, որ գնա Դոմինգոյի համերգին նախ: Իրենք ուզում են, որ երեւանցին այդ նշանակությունը չտա այս ընտրություններին, որ դառնա թաղային մակարդակ, իրենք իրենց խնամիական կապերով բաներով ընտրություն անեն: Այդպես իրենք կվերարտադրվեն հաստատ, որովհետեւ դա չի կապվելու մեր դժգոհության, մեր բողոքի հետ»:
Նա հորդորեց մարդկանց ձայնը տալ ՀՅԴ-ին՝ 5 համարին եւ ուղիղ 5 օր հետո փոփոխությունները կզգան. «Առաջին ծիծեռնակները կտեսնեք»:
Կարդացեք նաև
ՀՅԴ ավագանու անդամ Սպարտակ Ասոյանն էլ բնակիչներին այսպես ժամադրեց՝ «ուրեմն, ամսի 5-ին, համար 5-ին, ժամը 5-ին»: Արմեն Ռուստամյանը ծիծաղեց՝ ի՞նչ ժամը 5-ին: Ավագանու թեկնածուն ուղղեց՝ «ժամը 5-ին գնացեք, որ տեսնեք՝ ձեր ձայնը կեղծե՞լ են, թե՞ չէ, եղա՞վ, ժողովուրդ ջան»:
Նա նաեւ ներկայացրեց ավագանու այն անդամներին, որոնք ապագա ավագանիում ներկայացնելու են իրենց համայնքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Որ աչքովս չտեսնեյի ու ականջով չլսեի, երբեք չէի հավատա, որ այսքան էժանագին վերնախավ է
ձեռք բերել ՀՅԴ-ն: Հիմա առդեն անունն է ափսոս, դա բրենդ է իրականում, իսկ Աղվան Վարդանյան, Արմեն Ռոստոմյան անհասկանալի մեղմ ասած երևույթներ են…..
Ամոթ մեզ, որ այսպիսի ՀՅԴ ենք հանդուրժում, մեջները մի մտածող, պարկեշտ մարդ չի երևում: