Երեկ՝ ապրիլի 27-ին, «Հետք»-ի լրագրողի ու ոստիկանի միջև Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Վարդան Ղուկասյանը (Դոգ) հեռացվել է աշխատանքից: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն՝ լրագրողին վիրավորելու և հրելու դեպքի առնչությամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 27-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում քաղաքացիական հագուստով ինչ-որ անձ հրել և վիրավորել է Hetq.am-ի լրագրող Անի Հովհաննիսյանին, ով այդ ժամանակ փորձել է պարզել, թե ինչու են ոստիկանները հորդորում այդտեղ կիթառ նվագող քաղաքացուն հավաքել իրերը և հեռանալ։ Այս մասին հայտնում է Hetq.am կայքը՝ ներկայացնելով լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպը։
«Հյուսիսային պողոտայով բարձրանում էի, երբ տեսա՝ ոստիկանական համազգեստով երկու անձ մոտեցել են փողոցային կիթառիստ Գևորգին և ստիպում են հավաքել իրերն ու իրենց հետ ներկայանալ ոստիկանական բաժանմունք, իսկ քիչ հեռու կանգնած էր ոստիկանության «Գազելը»:
«Հետքի» հետ զրույցում կիթառիստը նշել է, որ ոստիկանները պատճառաբանում են, թե Հյուսիսային պողոտայում բնակվող շենքերից մեկի բնակիչը բողոքել է, որ երաժշտությամբ խանգարում է իր հանգիստը: «Երբ մոտեցա և պահանջեցի ոստիկաններին ներկայանալ և նշել՝ ինչո՞ւ են երաժշտին ապօրինի հրավիրում բաժանմունք, քաղաքացիական համազգեստով մեկը նախ վիրավորեց ինձ, իսկ հետո հրեց»,- գրել է Անի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ անձը համացանցում հայտնի է որպես Վ. Ղուկասյան, մականունը՝ Դոգ:
Փողոցում նվագող կիթառահարը բնակավայրը քաղաք է դարձնում, բայց դա գեղացի-կոմսոմոլների հասկանալու բան չի, իսկ զարմացած կիթառահարն ու լրագրողն էլ չեն հասկանում, որ կանաչի ծախող տատիկի նման, կիթառահարն էլ պիտի Պե-Պե-Էս-ին մուծվի: Բայց մի բան էլ ես չեմ հասկանում, տատիկներից պագոնավոր ռեկետիրը փողից բացի մի դաստա կանաչի էլ ա խլում, բա կիթառահարից ինչ խլի, երևի կիթառի մի լարը ?
Բրավո! Անի Հովհանիսյան, դուք պայքարեցիք, հասաք նպատակի, եթե բոլորս էլ պայքարենք կհասնենք մեր իրավունքների հաստատմանը։