«Բարեւ Երեւան» դաշինքն այսօր իր նախընտրական քարոզարշավն անցկացրեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ըստ 1in.am-ի՝ հանդիպումն ամենասկզբից խոչընդոտվեց, այսպես կոչված, թաղային հեղինակությունների կողմից:
Բանն այն է, որ հանդիպման հենց սկզբում անհայտ անձինք կտրել էին հոսանքի լարը, և «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչները հնարավորություն չունեցան բնակիչների հետ խոսել բարձրախոսի միջոցով:
Երբ հաջողվեց վերանորոգել լարը, թաղամասը հոսանքազրկվեց: Այս ամենի պատճառով վեճ և քաշքշոց տեղի ունեցավ դաշինքի համակիրների և մոտակայքում գտնվող Հանրապետական կուսակցության շտաբի ներկայացուցիչների միջև:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը նշեց, որ որպես Զեյթունի բնակիչ՝ փորձեց խոսել տեղի իր ծանոթների հետ, որպեսզի չխոչընդոտեն հավաքը, սակայն ապարդյուն:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՅԱՌԹԱԳԵՆԸ՝ ինչպես որ կա…