Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոնում ավարտվեց ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրի «Շախտյոր»-«Մետալիստ» հանդիպումը:Պարտվելով 0:1 հաշվով՝ հանքափորներն 84-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը: Պատասխան գոլը դաշտի տերերից խարկովցիների դարպասը խփեց Իլսինյոն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, հաշվով, եւ «Շախտյորը» ժամանակից շուտ նվաճեց Ուկրաինայի չեմպիոնի կոչումը: Սակայն դեռեւս առկախ է մնում Հենրիխ Մխիթարյանի ռեկորդը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին Ուկրաինայի առաջնությունների ռմբարկուների մրցավազքում նոր ռեկորդ գրանցելու համար պակասում է ընդամենը մեկ գոլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ