Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա նպատակը տարբեր երկրների, կազմակերպությունների տնօրենների ուշադրությունը աշխատավայրի պայմանների, անվտանգության և այլ խնդիրների վրա սևեռելն է: Տոնը նշվում է 2003 թվականից, երբ Աշխատանքի համազգային ընկերությունը ապրիլի 28-ը աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր հռչակեց:
Աշխարհում ամեն օր աշխատավայրում բազում խնդիրներ են առաջանում, որոնք կարող են լուրջ վնասվածքների, հիվանդությունների, նաև մահվան պատճառ դառնալ: Ամբողջ տարվա ընթացքում մահվան դեպքերի թիվը, ըստ ԱՀԸ-ի, հասնում է 2-ից 3 մլն: Նշենք, որ ռուս հոգեբանների կարծիքով աշխարհի ամենավտանգավոր մասնագիտությունների շարքին են դասվում բժշկի, իրավաբանի, հրշեջների, ոստիկան, լրագրողի և այլոց մասնագիտությունները:
«Եթե եվրոպական մի շարք երկրներում լրագրողները մեժամասամբ տղաներն են, ապա Հայաստանում տղա լրագրողները շատ քիչ են: Ժուռնալիստները պետք է միշտ պատրաստ լինեն արտակարգ իրավիճակներ լուսաբանելու, ինչը վտանգավոր է, քանի որ առկա է թե սթրես, և թե վնասվածքներ ստանալու գործոնը: Կան շատ լրագրողներ, ովքեր դժբախտ պատահարների զոհ են դարձել իրենց գործուեության ընթացքում,-ասում է 20-ամյա ֆոտոլրագրող Տալիթա Բաղդասարյանն ու հավելում,- ուրախ եմ, որ այսպիսի տոն կա, որը ևս մեկ անգամ հիշեցնում է մարդկանց մտածել, թե որտեղ և ինչ պայմաններում են աշխատում, իսկ տնօրեններին՝ էլ ավելի մտահոգվեն իրենց աշխատակիցների բարեկեցությամբ»:
Այսօր նշվում է նաև աստղագիտության օրը: Տոնը շարժական է, նշվում է լուսնի առաջին քառորդը նախորդող շաբաթ օրը : Նախաձեռնությունը պատկանում է 1973թ. Հյուսիսային Քալիֆորնիայի աստղագիտական ընկերության նախագահ Դագ Բերգերին: Վերջինս բազմաթիվ աստղադիտակներ տեղադրեց հասարակական վայրերում, որպեսզի ցանկացած հետաքրքրվող հնարավորություն ունենար զմայլվել երկնքի գեղեցկությամբ:
Նազենի Բաղդասարյան