Բարձրացնել մի ունքը: Մարդկանց մեծ մասը չի կարողանում անել այս հնարքը, սակայն եթե տարվեն հետևողական վարժություններ, ապա այն հնարավոր կլինի հեշտությամբ իրագործել:
Հեշտությամբ շարժել ականջները: Շատ քչերն են կարողանում շարժել սեփական ականջները, քանի որ ի տարբերություն դեմքի այլ մասերի, ականջների մկանային համակարգը հավելյալ նյարդերով է կապված ուղեղի հետ:

Տարբեր հնարքներ լեզվի հետ: Նախկինում լեզվով հնարանքներ անելը համարվում էր՝ անձին փոխանցվում է գեներով, սակայն հետագայում պարզվեց, որ դա ընդամենը ժամանակի և երկարատև վարժությունների հետևանք է:

Փռշտալ բաց աչքերով: Մենք չենք կարող փռշտալ բաց աչքերով, քանի որ փռշտոցի ընթացքում մեր ուղեղին են հասնում պատասխանատու նյարդային իմպուլսներ, որոնք և թույլ չեն տալիս աչքերին փռշտոցի ժամանակ բաց մնալ` այդ ձևով ավտոմատ կերպով պաշտպանելով մեր աչքերը: Բայց այդուամենայնիվ հնարավո՞ր է արդյոք բաց աչքերով փռշտալ, եթե աչքերը մատներով վեր պահենք: Այս հարցի պատասխանը կգտնեք տեսանյութում:
Որքա՞ն երկար կարող է մարդը շունչը պահել: Ընդհանրապես մարդը կարող է շունչը 2 անգամ ավելի երկար պահել ջրի տակ քան ցամաքում: Միջինում հնարավոր է 30 վայրկյանից մինչև 2 րոպե, սակայն ռեկորդակիր Սթինգ Սեվերինսենին հաջողվել է 22 րոպե պահել շունչը ջրի տակ: Հայտնի է, որ մարդկանց 99 տոկոսը չի կարողանում լեզվով դիպչել սեփական արմունկին, սակայն այս պահին արդեն 4 հոգի հայտ են ներկայացրել, որպեսզի լիարժեք անելով այդ տարօրինակ հնարքը՝ գրանցվեն Գինեսի ռեկորդների գրքում:
Աղբյուրը` www.infoniac.ru