Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարչությունը ինձ տալիս է մտքերս, էմոցիաներս արտահայտելու հնարավորություն». Երիտասարդ նկարչուհի

Ապրիլ 28,2013 16:06

 

19-ամյա Արուս Հակոբյանը գեղանկարիչ է: Սովորում է Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջում: Փոքր հասակում նկարում էր հաճույքի համար, հետո որոշեց այս ուղղությամբ լուրջ մասնագիտանալ: Ասում է`բացի նկարչությունից իրեն ոչ մի բնագավառ չի հետաքրքրել. «Վաղուց էի որոշել, որ 8-րդ դասարանից դպրոցից պետք է դուրս գամ եւ ընդունվեմ քոլեջ: Նկարչությունը ինձ տալիս է մտքերս, էմոցիաներս արտահայտելու հնարավորություն»:
Արուսը նկարում է յուղաներկով, ջրաներկով, մատիտով, տուշով, ածուխով, պաստելով, սանգինայով: Սիրում է թե՛ գծանկարը, եւ թե գունանկարը: Շատ է սիրում ճեպանկար անել: Անհատական եւ խմբակային ցուցահանդես Արուսը ունեցել է. «Հիմա դիպլոմայինիս վրա եմ աշխատում: Նկարում եմ կոմպոզիցիա` Բիբի Քինգին: Նկարի վերնագիրը`«Բլուզ» է»:
Կար մի շրջան, երբ երիտասարդ նկարչուհին տարված էր իմպրեսիոնիստներով: Երկրորդ կուրսում ուսումնասիրում էր Ժանսեմի, Շիլեյի, Ռեմբրանտի, Ռուբենսի, Սուրենյանցի աշխատանքները: Հենց այս նկարիչներն էլ իրեն ոգեշնչել են:

Արամ Արարատյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930