Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաների բերքահավաք Գյումրի քաղաքում

Ապրիլ 28,2013 13:50

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության աշխատակիցները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Գյումրիի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների հետ ավտոմեքենաների մի իսկական բերքահավաք են կատարել Գյումրի քաղաքում:

Ինչպես Գյումրիից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ 2-րդ վաշտի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել Mercedes, BMW X5, Lexus, Land Crauser, Mercedes G500 և այլ մակնիշի և համարանիշների ավտոմեքենաներ, որոնք տեղափոխվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանի շտաբից:

Գյումրեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում էին, որ Գյումրիում երբևիցէ նման լայնամասշտաբ միջոցառում չէր կատարվել՝ օրինախախտ և արտոնյալ վարորդներին «գայի պլաշադկա» տանելու ուղղությամբ, իսկ երբ Գյումրիում աղմկահարույց հանցագործություններ էին տեղի ունենում՝ կապված հայտնի կլանների միջև, ապա «ամիսմ շողուլի չենք գա, բայց լավ էր՝ էս անգամ ոստիկանությունը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ իրենց շողուլի բերեցին՝ Վարդանիկին ու Մարտունիկին և երևի կարանք վստահ լինել, որ էտ կլաներից որպես հիշողություն կմնա իկ-ը»:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Իսկ ոնց են ՛՛իկ՛՛-երի գո8ծերը Երևանում, ասենք, որ ամեն քայլափոխի ՛՛իկ՛՛-ում են, էս անգամ հասել են մինչև Իտալիաներ, ու, ընդհանրապես ,Գագո ջան, դուխ ուենս ամենազիլ՛՛իկ՛՛-ի մասին գրես?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930