Ավստրալացի մականորդ 26-ամյա Կարլ Բերին մահացել է մարզման ժամանակ օձի խայթոցից:
Տափօղակով հոկեյի Մարրարի կենտրոնում մականորդը շարունակել է մարզումային թեթեւ վազքը, մտածելով, որ ոչ թունավոր պիթոն է իրեն խայթել: Սակայն որոշ ժամանակ անց նա կորցրել է գիտակցությունը եւ մահացել է: Հետագայում պարզվել է, որ նրան խայթել է արքայական շագանակագույն օձը, որը ցամաքային օձերի մեջ ամենաթունավորներից մեկն է աշխարհում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ