Այսօր Սանկտ-Պետերբւրգի Միխայլովյան ամրոցում 6-րդ տուրով մեկնարկում է շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի երկրորդ շրջանը, որի բացման առիթով երեկ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաեւ Վլադիմիր Կրամնիկն ու գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը:
«Russiachess»-ը տեղեկացնում է, որ փարիզյան օրերին աշխատանքային օրերին անմիջականորեն Լուվրում պարտիաների ընթացքին ներկա է եղել օրական 500, հանգստյան օրերին՝ երկու անգամ ավելի շախմատասեր: Իսկ ինտերնետով գրոսմայստերների պայքարին հետեւել է միջին հաշվով 200 հազար մարդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ