Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսօրից հետո

Ապրիլ 28,2013 09:50

Սարմեն Ղահրամանյան

Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին:

«Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։

                                                                                                             Մ. Գալշոյան

«Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։

Դյուամել

 

Բայց Լյովային՝ հրամանատարորպես, ուրիշ բան էր հետաքրքրում, ու ասաց՝ մեկ էլ՝ «զըռե՜ր,», «մեծե՜ր»՝ չլսեմչիմանամ: Լսո՞ւմ եք՝ չլսեմչիմանամ: Ու ասաց՝ էդ ինչո՞ւ է էդպես. թուրքերն իրենց մեծերին՝ սուս ու փուս, գլուխ  տալով, փաշա սարքելով, նամազ անելով՝ լսում ու պաշտում են, իսկ մենք մեր մեծերին՝ ցեխն ենք  կոխում: Իրենքիրենց մեծերին Մուհամմեդփաշա սարքում ու ոտքի տակ չոքումնամազ են անում, իսկ մեր խելապակասկիսապակասն էլ է մեր մեծերին  քննադատում։ Եւ Ռոբիկն ասաց՝ որովհետեւ ոչխար են, իսկ մենք՝ հին ազգ ենք, մենք էդ պահը՝ տեղիանտեղի շողոքորթելումեծարելու պահը՝ ժամանակի ընթացքում  արելհաղթահարել ու անցել ենք, իրենք նոր ազգ են, դեռ էդ պահը չեն անցել, չեն հաղթահարել՝ դեռ շատ են շողոքորթելու իրենց մեծերին։ Համ էլ մենք երկու փաշա ենք  ունեցել՝ Արամփաշա, Անդրանիկփաշա՝ մեր ազգը լավ էլ հարգել ու հարգում է նրանց հիշատակը, հիմա նորերը չունենք, որ դեմները  չոքենք ու թուրքերի նմանփաշա դարձրած՝ նամազ անենք։ Ու մի տարի առաջ Ռոբիկն էր հրամանատարը, «վերեւներից» եկած «որոշ» հրամանհրահանգներ, իր կարծիքով՝ «կամայական»«սիրողական» էին ու «կամայական»«սիրողական» են, ու «բոյից նոր դուրս եկած»հոգնած տղաներին թեւի տակ առած պահում էր՝ «էս ուղղությամբէն ուղղությամբ տեղիանտեղի» չէր ուղարկում, ու «ամենմի» հրամանին՝ խուսանավում«հա՛» չէր ասում,  «վերեւներից եկածայցելած» ամենմեկին «հա՛» չէր ասում, ու դիվանագիտություն չէր խաղումդիվանագիտություն չուներ՝ դիմահար հակաճառում էր, եւ իրեն՝ Լյովայով փոխարինեցին, ու հրամանատարությունը՝ Լյովային հանձնեցին: Ու հրամանատարությունը Լյովային հանձնեցին, եւ Ռոբիկը հանգիստ ընդունեց՝ ծանր չտարավ, նաեւ խորըհանգստացած շունչ քաշեցշունչ առավ ու տղաների մեջտեղը կանգնած, հանգիստ ասաց՝ խիղճս հանգստացավ, ահագին թեթեւացա՝ ծանր էր, շատ ծանր պատասխանատվություն էր, հրամանատարությունը պատասխանատուծանր բան է՝ պատերազմ է՝ հալվա չեն բաժանում, ու, թե մեկն ու մեկիդ քիթն արյունոտվեր՝ նույն գյուղից ու նույն գյուղի տղաներ ենք, թե կենդանի մնացի՝ ես ո՞նց եմ ձեր ծնողներին նայելու, ո՞նց եմ ձեր մայրերի աչքերին նայելու, ի՞նչ պատասխան եմ տալու: Հանգիստ ընդունեց՝ ծանր չտարավ, սակայն հիմա էլ ուղղամիտ իր դիմահարությամբ՝ Լյովային էր հակաճառում տեղիանտեղի: Ու Լյովան՝ «ինքնուսույցկրթված, բայց… համակերպվողթույլ մարդ է», «սեփական գցելբռնելը չուներ»՝ «վերեւներից եկող» ու «վերեւներից եկած» «ամենինչին»՝ «միշտ պատրաստ», ու «վերեւներիցներքեւ իջնողուղղահայաց մի խողովակ էր»՝ տղաների ականջը համբերատար ու պատասխանատու եւ պատրաստակամ «լցնում էր» «վերեւներում» լսած, «պատերազմի պայմաններում՝ կարեւորզգաստացնող» խորհուրդխրատները՝ չհաստատվածի բարդույթներ ուներ՝ «կոմպլեքսավորված էր», ու նեղվում էր, ծանր էր տանում Ռոբիկի ամենմի ասված թեկուզ անմեղ խոսքն ու արտահայտությունը: Ու տղաներն ասում էին, կատակի տալով ասում էին՝ ա՜յ տնաշեն, հասկացանք՝ պատերազմ է, ու հրամանատար ես՝ հասկացանք, ու միշտ պիտի՝ «ե՛ստյ» ասես՝ հասկացանք, բայց, գոնե, մի տեղմի անգամ՝ ի օգուտ մեզ՝ մի անգամ՝ «չէ՛» ասա, «չէ՛» ասա մի անգամ: «Բոյից նոր դուրս եկած ու նորից բոյի մեջ ենք մտնում»՝ «չէ՛» ասա մի անգամմեր խաթր, ու պաշտպանիր մեզ մի անգամ՝ գիտե՞ս ինչ վատ բան է չպաշտպանված լինելն ու անտեր լինելը, ու իր ենթակազինվորներին պաշտպան կանգնողթիկունք կանգնող ուրիշ խրոխտ հրամանատարների արանքում՝ գլուխը կախամենինչին հլուհնազանդ, սեփական ենթակազինվորների շահը չպաշտպանող, սեփականենթակա զինվորների շահը չգիտակցող հրամանատար ունենալը: Որբի նման մեզ դուրսը մի թողիր ու որբի նման մեզ անտեր մի թողիր, ու «չէ՛» ասա մի անգամ, ու մենք քո կողքը կանգնած ենք, ու մենք քո թիկունքին կանգնած ենք, ու «չէ՛» ասա մի անգամ՝ մեզ մի կոտրիր ենթակազինվորներ որպեսուրիշների մոտ: Ու Լյովան ընդունում էր տղաների ասածն ու պարկեշտ որպես՝ ընդունում էր տղաների ասածն, ու մի անգամ ասաց՝ ինքս էլ եմ վատ զգում իմ չափից դուրս ջանասիրության համար՝ ի՞նչ անեմ՝ պատերազմ է: Ու Ռոբիկն ասաց՝ ի՜նչ կասես, պարզվում է՝ «պատերազմ է», իսկ ես էլ գիտեի՝ իմ հրամանատարության ժամանակ մանկական կռիվկռիվ էինք խաղում ու մանկական կռիվկռիվ ենք խաղում՝ պատերազմի մեջ չէինք ու պատերազմի մեջ չենք: Ու ասաց՝ ո՞վ չի ուզենա՝ անցավ գլխով ապրի՝ ամենահեշտ բանը աշխարհում: Ու նաեւ ասաց՝ բայց նաեւ՝ ենթակաների հարգանքը չեն մուրում՝ զզվանքն են մուրում, իսկ հարգանքը՝ վաստակում են՝ պահվածքով: Հարգանքը վաստակում են՝ պահվածքով: Ու Ռոբիկը՝ խրատխորհուրդներից, իմացածն ու տեսածը ուրիշների վզին փաթաթելու սովորույթից զուրկ ու զերծ, ուղղամիտ ու դիմահար, ըմբոստ մի կրակ, ու ասաց՝ իմ համար պատերազմ չէր, հա՞, երեւի: Ու երկուսն էլ՝ նույն գյուղի տղաներ, եւ երկուսն էլ՝ պակեշտ ու նույն գործին լծված՝ գյուղի ու Հայրենիքի պաշտպանությանը, ու հենց պարկեշտությունն է, երկուսի պարկեշտությունն ու «բռնած գործն» է, որ, ի պատիվ իրենց, միմյանց նկատմամբ տածվող չմահավանությունը ուրիշների ու տղաների վզին չեն փաթաթում: Միմյանց նկատմամբ ունեցածտածվող չմահավանությունը ուրիշների ու տղաների վրա չեն տարածում: Այլ, միայն՝ միմյանց նկատմամբոտի վրա տարվող լեզվակռվով ու գեղջկականկծու ռեպլիկներով են ավարտվումամփոփվում: Ոտի վրա տարվող լեզվակռվով ու գեղջկականկծու ռեպլիկներով: Ու Ռոբիկինը՝ կծու, սուր, «բարեւի տեղ չթողնող», կրակոտդիմահար հակադարձումներով, իսկ Լյովայինը՝ անուղղակի պատմություններով, մեջբերումներով, «բարեւի տեղ թողնող» ասացվածքներով: Ու հիմա էլ: Հիմա էլ նույնը… Ու տղաները սպասումնայում էին ու հերթական լեզվակռվին էին սպասում, բայց Լյովան չուզեց Ռոբիկին առերես ընդդիմանալ՝ «տեղը չէր», ու պահը չէր, սակայն «կռվիպատերազմի պայմաններում սխալ արտահայտություններին» «չէր կարող» համակերպվել եւ խոժոռված Ռոբիկին ու տղաներին նայեց, ու, ավելի շատ իբր տղաներին էր բացատրում, եւ տղաներին նայելով՝ ասաց,  ասաց՝ հին ազգ ենք,   թուրքերն էլ նոր ազգ են, բայց իրենց հողերը մերինից շատ է ու մեծ մասն էլ՝ մեր պապականն է. սա ինչպե՞ս կբացատրեք։ Նաեւ ասաց, ասաց՝ մենք իրար միշտ տվել ենք, մեծ ու փոքր, գիժ ու խելառ, գրագետանգրագետ, իրար հաշվի չենք առել։ Մենք մեր՝ մեծամտությունից, նախանձից մեռել ենք. մեզ մեր նախանձն ու մեծամտությունն է մեռցրել ու փոքրացրել: Մեր միջի իմաստուն մարդուն՝ մեծ լինի, թե փոքր,  չենք հարգել՝ նեղվել ենք, խելացի ու գրագետ մարդու ներկայությունը՝ մեզ  սպանել ու թույնով է լցրել  մեջներս: Ու խայթել ենք իրար, իրար տակ փորել ենք, բամբասել ենք, ծանակել ենք, թքել ենք, մրել ենք, մեր ոչնչությունից թունավորվել ու միմյանց թունավորել ու իմաստունին փնովել ենք: Փնովել ենք իմաստունին: Ու մաղձոտ մարդը չորանում է,  սեւանում է, փոքրանում է, քիթը սրվում է, աչքերն անփայլ ու հողոտ պսպղում են: Եւ  մաղձոտ մարդը իր էներգիան՝ իր վիճակը բարվոքելու, կողքիններին բարություն անելու համար չի օգտագործում, մաղձոտ մարդն իր չեղած կամ բացասական էներգիան՝ ուրիշի հերն անիծելու համար է օգտագործում: Եւ թուրքն էլ ջհանդամը՝ կշողոքորթի՞, թե՞ կփնովի իր մեծերին, բայց ես ուզում եմ, որ, գոնե, հայրենիքի լինելչլինելու պայմաններում՝ մենք իրար նկատմամբ լավ տրամադրվենք, իրար նկատմամբ մեծահոգի ու բարյացակամ լինենք, մեր միջի՝ իմաստունին, խելացիին ընդունենքհարգենք, ընդունենքհարգենք մեր միջի իմաստունխելացիին ու նրա իմացածը սովորենքընդունենք։ Ու Լյովան շարունակեց ու ասաց՝ տարիներով  լացում էինք, որ մեզ կոտորել ու մեր հողերը մեզանից տարել են։ Ո՞վ է մեղավոր։ Որ միաբան լինեինք ու միաբան չտայինք` ո՞վ կտաներ։ Մենք իրար միշտ տվելշանսատակ ենք արել, թուրքն էլ առիթից օգտվել ու տարել է։ Լա՞վ  է հիմա. մեր ազատության ու մերպապական հողերի համար, մեր շա՜տշատե՜րի պապերինախապապերի՝ անմիաբանությունից, անբաշարությունից,  չկամությունից, իրար նկատմամբ թույննախանձից, մեկըմեկու նկատմամբ ուժեղ ու զիլ երեւալու դատարկերեւակայությունից ու մեկմեկու նկատմամբ տարված դավաճանությունից՝ մենք հիմա նորից թուրքի դեմ կռիվ տալիսզոհվում ու քչանում ենք։ Պակասում ու քչանում ենք: Եւ քչանալն էլ ջհանդամը. թուրքը, որ շատ է ու, որ ասում է` մենք ութ միլիոն ենք, կկանգնենք ու ձեզ կխեղճացնենք՝ կարողացա՞վ, կարողանո՞ւմ է` հարցը քանակը չէ։ Հարցը էն է, որ՝ զոհվում, նահատակվում են հայության արժանահիշատակ ժառանգները, նրանք, ովքեր ՀողիՀայրենիքի համար կանգնում, դիմահար գնում եւ նահատակվում են։ Դիմահար գնում ու զոհվումնահատակվում են: Զոհվումնահատակվում են: Որ, ափսո՜ս, ազգը հենց էդ իմաստով է կորուստ կրելու: Ազգը հենց էդ իմաստով է կորուստ կրում: Եւ առնականնվիրված ու արինվիրված տղաներին, Հողին ու Հայրենիքին նվիրված տղաներին՝ խուսանավող, ամենինչի վրա թքած ունեցած, քաղքենի՜, լորձոտլպրծուն, ամենինչին համակերպվողգլուխկախներն են փոխարինելու: Գո՜րշանդեմներն են փոխարինելու: Ու տղերքը միմյանց աչքով արեցին, եւ Բենոն ասաց՝ խոսքը՝ գործին չի բռնում՝ հաստատ ստեղիցընդեղից է լսել, ու Ռոբիկն ասաց՝ ո՜վ էլ ասի՝ «համակերպվո՜ղ»… Ու Լյովան խոժոռված չլսելու տվեց ու ասաց՝ ա՜յ, էդ է լինելու ազգի կորուստը ամեն մի հերթական կռվից հետո։ Էդ է լինելու: Ու գորշերը՝ գորշերով են շրջապատվելու, անդեմները՝ անդեմներով են շրջապատվելու: Ու Ռոբիկը շրջվեց ու տղաներին ասաց՝ բա՞: Հիմա հասկացա՞ք, թե ազգն ի՞նչու է կորուստ ունենում, եւ ազգն ինչո՞ւ է կորուստ ունենալու. էդ նրանից է, որ մի բան ասում ենք ու մի ուրիշ բան ենք անում: Եւ ումի՞ց օրինակ վերցնես, ո՞ւմ դրոշակ դարձնես. արդար խոսում ենք՝ արդար չենք ուզում ապրել՝ ա՜յ, ես թուրքի ինչն եմ ասել: Սաղ էդ թուրքն է մեղավոր, որ չի թողնում մեզ՝ արդար խոսելուարդար ապրելու բանաձեւը գտնել: Արդար ապրելուարդար խոսելու բանաձեւն ենք կորցրել: Ա՜յ, թե ինչն ենք կորցրել պատմության հետ ու պատմության մեջմեր հողերի հետ միասին: Ու, ա՜յ, թե ինչն ենք կորցնելու պատմության հետ ու պատմության մեջմեր հողերի հետ միասին:

Շարունակելի…

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930