Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում «Բավարիան» 1:0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»:
Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Մյունխենի թիմի եւ Շվեյցարիայի հավաքականի անդամ Ջերդան Շակիրին: Կիսապաշտպանի այս գոլն օգնեց «Բայերին»՝ եկող մրցաշրջանում տեղ ունենալ Չեմպիոնների լիգայի մրցաշարում, քանի որ առաջնության ավարտից երեք տուր առաջ Լեւերկուզենի թիմը «Ֆրայբուրգին» արդեն գերազանցում է 11 միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ