«Պաշտոնապես հայտարարում եմ, պատասխանատու հայտարարություն եմ անում. ԲՀԿ-ն երբեք ոչ դեմ է քվեարկել, ոչ ձեռնպահ, ոչ էլ ավագանու նիստում երբեւէ ելույթ է ունեցել ինչ-որ հարցի շուրջ: Բացի Պողոս Փլավչյանից, որը առաջարկություններ է ներկայացրել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործող ավագանու անդամ, ավագանու թեկնածու Աստղիկ Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Գուրգեն Գասպարյանը նախօրեին Aravot.am-ի հետ զրույցում հպարտացել էր ավագանիում իրենց կատարած աշխատանքով. «ԲՀԿ-ն Երեւանի ավագանիում բազմաթիվ հարցերի դեմ է քվեարկել, բազմաթիվ հարցերի ձեռնպահ է մնացել, բազմաթիվ հարցերի հեղինակ է եղել»:
Լրագրողների միության նախագահ Ա. Գեւորգյանը «անձի բարեկրթությամբ» է պայմանավորում ՀՀԿ-ականներին ուղղված ԲՀԿ-ականների քննադատությունը. «Քննադատում է այն քաղաքական ուժը, որը, կրկնում եմ, քվեարկել է միաձայն կողմ: Երբ որ ոչ մի միջոցի առաջ չի կանգնում մարդն իր նպատակին հասնելու համար, նա արդեն չի ընդունում ինչ կեցվածք է վերցնում ու ինչ բառեր է օգտագործում»:
Տիկին Գեւորգյանին, ի դեպ, զարմացրել էր քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի «բարեկրթությունը». «Ես հիշում եմ, երբ վեց տղամարդ գոռում էին մի կնոջ՝ Նաիրա Նահապետյանի վրա: Ուրիխանյանն էլ ասաց՝ ես եկել եմ ձեր կողքին եմ կանգնել, պատիվ եմ արել ձեր կողքին եմ կանգնել: Էս ո՞ւր ենք հասել, ի՞նչ պատահեց հայ տղամարդու կուլտուրայի հետ… ո՞նց կարելի է կնոջ հետ այդպես խոսել: Իսկ Ուրիխանյանի գնալուց հետո, երբ միկրոֆոնը նետեց, վեց տղամարդ դիրիժորի ղեկավարությամբ գոռում էին մենակ Նաիրայի վրա»:
Կարդացեք նաև
Ա. Գեւորգյանը նաեւ ասաց՝ ավագանիում ընդդիմության ներկայությունը օգտակար կլինի, եթե .«Ընդդիմությունը ցույց տա այն, ինչը չի տեսնում ավելի լավ տրամադրված քաղաքական ուժը: Նա կարող է օգնել, եթե իրոք կառուցողական լինի, եթե սիրտը ցավի Երեւանի համար եւ ոչ թե որդեգրի այն կարգախոսը, որն ունեն ընդդիմադիր բոլոր ուժերը: Մենք պետք է գրավենք Երեւանը, պետք է ՀՀԿ-ին դեմ լինենք, սա ի՞նչ թշնամական բան է, մեկ-մեկ ինձ թվում է, մենք թուրք ենք, իրենք հայ են, գուցե եւ հակառակն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ավելի զզվելի է,՝ երբ բարեկիրթ, բարետեսք, բարեհամբույր, բարե……………., անձերն են կատարում
խավարամոլների հանձնարարությունները, իրենց կեղծ որակները գործի դնելով: Ինչով պարծենամ,
էլի,՝Նարեկացիով, Քուչակով, Կոմիտասով, Խաչատուրյանով: Մինչև ե՞րբ: