Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա պետք է լինի ինձանից ցածրահասակ». Մովսես Կարապետյան

Ապրիլ 27,2013 22:03

«Առավոտ երիտասարդականի» բլից հարցման հյուրը դերասան Մովսես Կարապետյանն է, ով հանդիսատեսին գրավում է իր դրական աուրայով: Շատերը նրան ճանաչում են «Եռաչափ սեր» հեռուստասերիալից:

Մովսե՛ս, սերիա՞լ, թե՞ թատրոն:
-Թատրոն, որովհետև այն ինձ շատ հոգեհարազատ է:
Ինչպե՞ս եք անցկացնում թատրոնում կամ նկարահանման հրապարակում ընձեռնված ընդմիջումը:
-Եթե սոված եմ լինում, ճաշում եմ…
Եթե դերասան չդառնայիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Մասնագիտություն չէի ունենա:
Ձեր ամենաուժեղ կողմը…
-Բարիությունը անխտիր բոլորի հանդեպ…
Իսկ ամենաթու՞յլ:
-Կրկին բարիությունը (ժպտում է-հեղինակ):
Աղջիկների արտաքինի մեջ ի՞նչն է Ձեզ ամենից շատ գրավում:
-Առաջին հերթին մատները, պետք է խնամված լինեն, հարդարած՝ ֆրենչով: Նախընտրում եմ երկար սև վարսերով աղջիկներին: Նախընտրում եմ նաև, որ աչքերը լինեն ոչ շատ մեծ, ոչ փոքր, նույն էլ քիթը. Չպետք է լինի մեծ, բայց ոչ էլ «ռուսական»: Նաև նա պետք է լինի ինձանից ցածրահասակ:
Աղջիկների կողմից հնչած ամենաչսիրած ատահայտությունը:
-Փիֆ:
Իսկ տղաների կողմի՞ց հնչեցրած:
-Չգիտեմ, երևի չկա էդպիսին:
Ձեր սիրած երգչուհին:
-Զեմֆիրա:
Սիրած մարզաձևը:
-Ֆուտբոլ
Ունե՞ք նախընտրած ֆուտբոլիստ:
-Այո՛, Մեսսին:
Սիրած վայրը Հայաստանում: 
-Ղափան (Կապանհեղինակ): Երևի այն պատճառով, որ հիմա այստեղ եմ՝ ընկերոջս երեխու ծնունդին (ծիծաղում է-հեղինակ):
Քայլ, որի համար երբեք չեք զղջացել:
-Այն, որ հիմա այստեղ եմ (կատակում է): Այն, որ չեմ ազատվել բանակից:
Իսկ կա՞ քայլ, որի համար զղջացել եք:
-Այն որ դիրքերում չեմ ծառայել, այլ թատրոնի խմբում: Եթե ծառայում ես հայրենիքիդ համար, պետք է լիակատար կերպով ծառայես:
Ու՞մ եք ամենից շատ սիրում կյանքում:
-Մայրիկիս, նա ամեն ինչում աջակցում է ինձ և խորհուրդներ տալիս:
Սիրահարվա՞ծ եք:
-Ո՛չ:
Ինչպիսի՞ աղջիկը կարող է Ձեզ խելքահան անել:
-Կարևոր չէ, թե նա ինչպիսին կլինի, կարևորը որ ես սիրեմ նրան:

Զրուցեց Նազենի Բաղդասարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930