Ինտերպոլի և ԱՄՆ-ի կողմից 13 տարի փնտրվող, թմրանյութերի թուրք դիլերը ձերբակալվել է Ստամբուլում ապրիլի 26-ին: Հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը:
Ջումհուր Յակուտը, որը հայտնի է որպես «կնքահայրերի հայր» և ԱՄՆ-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող 4 հիմնական անուններից մեկն է, բռնվել է ոստիկանական խոշոր գործողության արդյունքում՝ ընտանեկան իր շքեղ առանձնատանը:
Փորձելով փախչել ոստիկանությունից՝ Յակուտը կոտրել է իր ոտքերը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա իր առաձնատան այգում թեյ էր խմում, երբ ոստիկանությունը շրջապատել է նրա տունը, և խուճապի մատնվելով՝ թռել է 5 մետր բարձրություն ունեցող պատից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ