Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյանը. «Բա ինչի՞ համար եմ եկել էսքան չարչարվում, կարո՞ղ է բան ու գործ չունեմ»

Ապրիլ 27,2013 21:44

ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը լուրջ չի վերաբերում  «GALLUP»-ի հարցումներին: Այսօր անդրադառնալով հարցումների արդյունքներին՝ ասաց. «Մեկը մեկին սիրում կամ չի սիրում ինչ-որ տոկոսներ է ասում, իր խնդիրն է, թող այդ տոկոսներով բավարարվի,  այդ տոկոսներն ում ուզում է ներկայացնի բացի Արմեն Երիցյանից: Ազգաբնակչության հետ հանդիպումներից տեսնում եմ ՝ ով ինչքան տոկոս ունի: Ի՞նչ է նշանակում կարգախոս, սովորական բառ է, մեկը ասում է բարեւ, մյուսը բարի լույս, մեկը՝ եսիմ ինչ: Դա չի նշանակում՝ մեկինը լավն է, մյուսինը վատն է: Այդ տոկոսային հարաբերությունների տակ մտնելուց վատ բան չկա: Ինձ հավատ չեն ներնչում «Գելափի» արդյունքները: Թող մի օր գան ինձ հետ հանդիպման, թե չէ իրենց կաբինետներում նստած երկու հարցում են անում ու եզրակացություն անում: Կարող է նաեւ նախապես պատվիրված լինեն, չեմ կարող ասել, բայց որ ես չեմ պատվիրել՝ հարյուր տոկոս»:

Պարոն Երիցյանը նորից կրկնեց, թե այն կարծիքին չէ, որ քաղաքում ոչինչ չի արվել. «Իսկական տղամարդն այն է, որ ասում է՝ մարդիկ արել են: Կարո՞ղ ենք ասել ոչ մի բան չեն արել, մարդիկ աշխատել են իրենց գյորա: Ես առաջարկում եմ իմ աշխատաոճն ու ասում եմ՝ ես կարող եմ անել ավելին… Իմ ավելին՝ ավելի ավելի է»:

Պարոն Երիցյանն անդրադարձավ նաեւ այն խոսակցություններին, թե ինքը մնալու է արտակարգ իրավիճակների նախարարի իր պաշտոնում եւ միայն կուսակցությանն օգտակար լինելու համար է քաղաքապետի թեկնածություն դրել. «Բա ինչի՞ համար եմ եկել էսքան չարչարվում, կարո՞ղ է բան ու գործ չունեմ: Ձեզ վրա այդպիսի տղամարդու տպավորությո՞ւն եմ թողնում, որ կարող են ինձ հանձնարարել ես գամ ելույթներ ունենամ, գնամ: Եթե ընտրվեմ քաղաքապետ, լինելու եմ ձեր քաղաքապետը»:

Նշենք, որ ըստ «GALLUP International association»-ի անցկացրած վերջին հարցումների՝ եթե առաջիկա կիրակի օրը Երեւանի ավագանու ընտրությունները լինեն,երեւանցիների  41,5  տոկոսը ձայնը կտա ՀՀԿ-ին, 14,5 տոկոսը՝   «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ «Բարեւ, Երեւան» դաշինքին կնախընտրեն ընտրողների 7,9 տոկոսը,  ՕԵԿ-ին՝ 3,7 տոկոսը, ՀՅԴ-ին՝ 3,1 տոկոսը, ՀԱԿ-ին՝ 2,9  տոկոսը,  «Առաքելությանը»՝ 0,3 տոկոսը։

Հարցման մասնակիցների 57, 6 տոկոսը քաղաքապետի պաշտոնում տեսնում է  գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին,  5,9 տոկոսը Վարդան Օսկանյանին , Արմեն Երիցյանին՝  3, 8 տոկոս, Արմեն Մարտիրոսյանին՝  3,7 տոկոս, Վահագն Խաչատրյանին՝  2,3 տոկոս, Արմեն Ռուստամյանին՝   1,8 տոկոսը, Գուրգեն Արսենյանին՝  1, 7 տոկոս, Մեսրոպ Առաքելյանին ՝ 0, 1 տոկոսը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930