ԿՕՆԿԱԿԱՖ-ի նախկին նախագահ Ջեկ Ուորները ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Զեպ Բլատերին մեղադրել է կոռուպցիայի մեջ:
Ուորները հայտարարել է, թե ՖԻՖԱ-ն $ 6 միլիոն է հատկացրել Տրինիդադ եւ Տոբագոյում մարզումային կենտրոն կառուցելու համար՝ 1998 թվականին կազմակերպության ղեկավարի ընտրությունում իրեն աջակցելու դիմաց:
Ուորների խոսքերով, այդ հարցը լուծվել է այն ժամանակվա ՖԻՖԱ-ի նախագահ Ժոաո Ավելանժի հետ եւ ԿՕՆԿԱԿԱՖ-ի ձայները Բլատերին հնարավորություն են տվե՝լ 31 ձայնով շրջանցել նախագահի պաշտոնի լուրջ մրցակից, շվեդ Լենարտ Յուհանսոնին: «Բլատերն առանց ԿՕՆԿԱԿԱՖ-ի ձայների երբեք ՖԻՖԱ-ի նախագահ չէր դառնա», – հայտարարել է Ուորները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ