Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Կապան այս անգամ հանգիստ մթնոլորտում անցավ (Տեսանյութ)

Ապրիլ 27,2013 19:24

handipum-Kapanum-3 handipum-Kapanum-1 handipumԱյսօր Կապան այցելեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ում կապանցիները եւ մարզի մյուս քաղաքներից եկած բնակիչները մշակույթի տան փոքր  դահլիճում դիմավորեցին  ոտնկայս ու բարձր ծափահարություններով:

Մարզային այցելությունների շրջանակներում Կապան այցելած  Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը բնակիչների հետ այս անգամ անցավ հանգիստ մթնոլորտում եւ ի տարբերություն նախորդ այցերի՝ առանց մեծաթիվ ոստիկանների ներկայության, եւ առանց  մի խումբ երիտասարդների կամ անհատ մարդկանց հրահրող ելույթների:

Պարոն Հովհաննիսյանը իշխանություններին շնորհակալություն հայտնեց դահլիճը տրամադրելու համար եւ նշեց, որ մյուս վայրերում նույնիսկ վախենում են իրեն տարածք տրամադրել:

Նախագահի նախկին թեկնածուն հերթական այցի ընթացքում կապանցիներին ներկայացրեց հետագա անելիքները, խոսեց նորաստեղծ «Նոր Հայաստան» քաղաքացիական ազգային շարժման առաքելության մասին, բոլոր քաղաքներում կազմկոմիտեների ստեծման մասին եւ  հավաստիացրեց, որ նահանջ չի լինելու, իսկ տեւական ու միասնական պայքարի շնորհիվ կհաջողվի հասնել հաղթանակի:

«Հիմա մենք կազմավորում ենք նոր շարժում: Այս մի ամսվա ընթացքում միասին պետք է որոշենք ինչ միս ու արյուն պիտի տանք այս շարժմանը, կազմկոմիտեներ ստեղծենք բոլոր քաղաքներում, մարզկենտրոններում եւ  ամեն մեկն իր ձեռքը պետք է վերցնի այդ պայքարը: Հաղթանակը, որ դուք եք տվել, դա ինձ պարտավորեցնում է, մինչեւ կյանքիս վերջ եւ իմ կյանքի գնով պիտի ձեր կողքին կանգնեմ: Ես առաջարկում եմ քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, մարզ առ մարզ վերադարձնենք իշխանությունը ժողովրդին, վերականգնենք արդարությունը: Լիքը բան պիտի փոխվի մինչեւ ցեղասպանության 100-ամյակը: 2 տարի անց  Հայաստանը, Զանգեզուրը եւ  Կապանն այնքան պիտի փոխվի, որ աշխարհը հաշվի նստի մեզ հետ, Ռուսաստանը առաջին հերթին, Ամերիկան, մեր ընեկերները, առաջինը մենք պետք է  մեզ հարգենք», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ռուբեն Հակոբյանի ու Պետրոս Մակեյանի ելույթներից հետո լսեց ու պատասխանեց դահլիճից հնչեցված հարցերին ու մտահոգություններին, որոնք հիմնականում վերաբերում էին ներկայիս իշխանությունների կողմից վարած անարդար քաղաքականության,  հայաթափման արագ զարգացող տեմպերին եւ այլ թեմաներին:

Հանդիպումից հետո մասնակիցները, ովքեր ցանկություն էին հայտնում ընգրկվել շարժման մեջ՝  մերժելով գործող իշխանական համակարգը, գրանցվում էին դրսում կազմվող  ցուցակներում, ինչպես այդ մասին նախապես հայտարարվել էր հանդիպման ընթացքում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930