Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Մեկ քայլ առաջ» եվրասիական երիտասարդական համաժողովը

Ապրիլ 27,2013 19:16

Թեքեյան մշակութային կենտրոնում այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Մեկ քայլ առաջ» եվրասիական երիտասարդական համաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ:

ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն ասաց. «Սա առաջին եվրասիական երիտասարդական համաժողովն էր Հայաստանում, որին իրենց աջակցությունն ունեցան Ռուսաստանն ու Բելառուսը, Հայաստանի ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը»:

Ասուլիսին ներկա գտնվող մասնակիցները կիսվեցին իրենց կարծիքներով և տպավորություններով: Տաջիկստանը ներկայացնող Աբդուրախմոնով Նադժմիդին հայտնեց իր ցանկությունը, որ այդ ծրագիրը լինի շարունակական: Իրենք` ԱՊՀ երկրների երիտասարդ լիդերները կարողանան ամեն տարի հավաքվել և զարգացում տալ այդ ծրագրին:

Մոլդովայից Ստոյանոգլո Վյաչիսլավն էլ հայտարարեց, որ ամեն ինչ բարձր մակարդակի վրա էր կազմակերպված: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` նշեց որ այդ համաժողովը երիտասարդների համար մեծ կարևորություն ունի, երբ երիտասարդը հնարավորություն ունի կարծիք հայտնելու, նրան լսում են, նա կարողանում է պաշտպանել իր իրավունքները.«Երիտասարդները մեր ապագան են, մեր միասնությունը` անգամ պատմությունը: Մեր պապերը մեզ միշտ ասել են, որ մենք համագործակցել ենք այս երկրների հետ: Եվ մեր պարտքն է, ոչ միայն հարգել այդ պատմությունը, այլև շարունակել»:

Ուկրաինայի ներկայացուցիչ Բորտնիկ Ռուսլանն էլ հայտնեց իր խորին շնորհակալությունը, այն հյուրասիրության համար, որ կա Հայաստանում: Նա անգամ նշեց, որ հայերից պետք է սովորել:

Ներկա գտնվող մասնակիցները նշեցին, որ շատ լավ կլիներ, որ այդ ամենը լինի շարունակական, տեղի ունենա փորձի փոխանակում: Որտեղ ամեն մի երիտասարդ ստանալով գիտելիքներ այլ երկրում` կարողանա արդեն օգտագործել իր հայրենիքում: Մասնակիցները չմոռացան շնորհակալություն հայտնել նաև այն կամավորականներին, որոնք մեկ վայրկյան անգամ չեն հեռանում նրանց կողքից և աջակցում են ամեն հարցում:

Համաժողովի մեկնարկը տրվել էր ապրիլի 26-ին, որին ներկա են գտնվել ներկայացուցիչներ բոլոր մասնակից երկրներից:

 

Արմինե Համբարձումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930