Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարար Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի պատգամավորներին

Ապրիլ 27,2013 18:16

Ապրիլի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսյեին եւ Վալերի Բուայեին:

Ողջունելով հյուրերին նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։ Նախարարը երախտագիտություն հայտնեց Վալերի Բուայեին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանն ուղղված ջանքների համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ֆրանսիացի պատգամավորները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկեցին հայ-ֆրանսիական բարձր մակարդակի առանձնաշնորհյալ հարաբերությունների՝ հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այդ համատեքստում կարեւորվեց միջխորհրդանական համագործակցությունը որպես երկկողմ կապերը խթանելու կարեւոր միջոց եւ անդրադարձ կատարվեց խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930