Լրահոս
Օրվա լրահոսը

Religion News Service. «Ամերիկայի հայ համայնքը «իսլամ ընդունած Միշա»-ի մասին»

Ապրիլ 27,2013 18:08

ԱՄՆ հայ համայնքը կասկածի տակ է դնում Բոստոնի մարաթոնի պայթյունն իրականացնողների բարեկամների պնդումները, թե ահաբեկիչներին՝ Թամերլան և Ձոխար Ցարնաևներին, մահմեդականություն ընդունած հայ է ծայրահեղականացրել:

Մերիլանդում ապրող Ցարնաևների հորեղբայր Ռուսլան Ցարնին և Ղազախստանում ապրող նրա քրոջ նախկին ամուսինը՝ Էլմիրզա Խոժուգովը, հայտնել էին, թե տղաներին ծայրահեղականացնողը մոտ 30 տարեկան, կարմրամորուս, ճաղատ, գեր հայ տղամարդ է, որի անունն է Միշա:

Թեմային անդրադարձել է «Ռիլիջըն նյուզ սերվիս» պարբերականը՝ զրուցելով հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Հայերի համար իսլամ ընդունելը նույնն է, ինչ դաշտում միաեղջյուր փնտրելը», – ասել է 32-ամյա Ներսես Զուրաբյանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության տնօրենը, որն ապրում է Քեմբրիջում, – «Հայ համայնքի մեջ դա այնպիսի մեծ ցնցում կլիներ, որ բոլորը կիմանային այդ մարդու մասին»:

«Մեր ինքնությունն ու հավատը այնքան են կապված մեր ավանդույթներին, որ մենք իրար մեջ տարբերություն չենք դնում», – ասել է Զուրաբյանը՝ նշելով, որ երբ տարածաշրջանում մահմեդականությունը դարձավ իշխող կրոն, հայերը մի շարք կոտորածների ենթարկվեցին, – «Բայց նույնիսկ ոչնչացման վտանգի առջև կանգնած, դավանափոխ չեղան»:

Վոլտհեմից 39-ամյա ֆինանսական վերլուծաբան Քրիս Հաջինյանին Միշայի պատմությունը հնարած է թվում:

«Իրենց բոլոր դավադրության տեսությունները մի փոքր կասկածելի են», – ասում է Հաջինյանը, վկայակոչելով Ցարնաևի մոր հայտարությունները, թե նրա տղաներին այդպիսին է դարձրել Հետախուզությունների դաշնային բյուրոն (FBI) և որ սեպտեմբերի 11-ը ԱՄՆ իշխանություններն էին կազմակերպել, – «Իսկ հիմա նրանք փնտրում են մեկ ուրիշին մեղադրելու համար»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930