ՀՖՖ 11-րդ տարեկան ժաղովում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Նախորդ համաժողովում անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման աշխատանքներին՝ ես խոստացել էի, որ առաջիկայում մենք կունենանք միջազգային պահանջներին համապատասխանող մարզադաշտ: Այսօր ուզում եմ նշել, որ կատարվել է հսկայածավալ աշխատանք եւ մենք ունենք այս փուլի համար ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխանող եւ իր ենթակառուցվածքներով միջազգային հանդիպումներ սպասարկելու պատրաստ «Հրազդան» մարզադաշտ»:
ՀՖՖ նախագահը նաեւ կարեւորեց Գյումրիում ֆուտբոլի ակադեմիայի վերջնական շահագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների հնարավորին չափ արագ ավարտելը, քանի որ դրանից հետո օրակարգում Վանաձորն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ