Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական քարոզչության նպատակով առավել ծախսել է ՀՀԿ-ն

Ապրիլ 27,2013 16:50

Ապրիլի 25-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից նախընտրական քարոզչության նպատակով հիմնադրամներից կատարված ծախսերի առումով առաջատարը շարունակում մնալ ՀՀԿ-ն, որը հիմնադրամ մուտքագրված 70 մլն 330 հազար 400 դրամից ծախսել է 57 մլն 452 հազար 23-ը:

Ամենաքիչ ծախսեր կատարել է «Առաքելություն» կուսակցությունը, ընդ որում ապրիլի 19-ից ի վեր վերջինիս հիմնադրամում ֆինանսական մուտքերի և ելքերի շարժ չի արձանագրվել. մուտքագրված 1 մլն 60 հազար դրամից ծախսվել է 1 մլն 59 հազար 400-ը:

Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն՝ ապրիլի 25-ի դրությամբ ՀՀԿ-ից հետո հաջորդ առավել շատ ծախսեր կատարածը ԲՀԿ-ն է: Վերջինիս հիմնադրամի մուտքերն ապրիլի 19-ից հետո մնացել են անփոփոխ՝ 45 մլն 992 հազար դրամ, սակայն աճել են ծախսերը՝ կազմելով 44 մլն 576 հազար 554 դրամ:

ՕԵԿ-ը մուտքագրված 23 մլն 785 հազար 150 դրամից ծախսել է 22 մլն 660 հազար 608-ը:

«Հայ ազգային կոնգրես»-ի հիմնադրամ մուտքագրված 16 մլն 799 հազար 400 դրամից ծախսվել է 14 մլն 851 հազար 500-ը:

«Բարև Երևան» դաշինքի հիմնադրամ մուտքագրված 5 մլն դրամից ծախսվել է 4 մլն 395 հազար 4-ը:

ՀՅԴ-ի հիմնադրամի 5 մլն դրամի մուտքերը քարոզարշավի սկզբից ի վեր մնացել են անփոփոխ, որից ապրիլի 25-ի դրությամբ ծախսվել է 2 մլն 865 հազար 600-ը:

Հեղինակ:
«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930