Այսօր Դաշնակցության ակտիվիստներն ու ավագանու թեկնածուները կրկին քայլերթ անցկացրին Կոմիտասի պողոտայով ու իրենց քարոզչական բուկլետները բաժանեցին անցորդներին:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԳՄ փոխներկայացուցիչ, ավագանու թեկնածու Աղվան Վարդանյանը անցորդներին հորդորում էր անպայման ընտրել իրենց եւ չխաբել. «Հլը նայեք աչքերիս մեջ, չխաբեք»:
Նա իր հորդորը փոխանցում էր նաեւ խանութների աշխատակիցներին եւ սրճարաններում նստած քաղաքացիներին՝ վստահեցնելով, եթե ՀՅԴ-ին ձեր ձայնը տաք՝ դեպի լավը կգնաք:
Քայլերթի ընթացքում պարոն Վարդանյանը նկատեց «Բարեւ Երեւան» դաշինքի մեքենան եւ բարեւեց վարորդին ու դաշինքի համակիրներին:
Կարդացեք նաև
Հետո մոտեցավ Դաշնակցության համակիրներին ու լսելով նրանցից մեկի դժգոհությունը, թե ինչու են քայլերթի մասնակիցներն այդքան քիչ, պատասխանեց. «Հո մենք շատվորով չէի՞նք գնում քայլարշավ, միտինգ հո չէի՞նք անում: Սրա նպատակը քայլել, մարդկանց բարեւելն է»:
Դաշնակցական դժգոհ համակիրն էլ հեգնեց, թե «Բարեւ Երեւան» դաշինքից օրինակ ենք վերցնում, հա՞» ասաց ու շարունակեց ճանապարհը:
Պարոն Վարդանյանն էլ հակադարձեց. «Այո՛, «Բարեւ Երեւանից» օրինակ ենք վերցնում, ինչո՞ւ ես քմծիծաղում»:
Մյուս համակիրներից մեկն էլ ասաց՝ «Այո, ինչը լավ է, պետք է վերցնենք»:
Դժգոհ համակիրը կրկին հակառակվեց. «Համաձայն չեմ, էդպես չպետք է անեիք»:
Պարոն Վարդանյանն էլ հավելեց՝ «Համաձայն չես, քո իրավունքն է»:
Դժգոհ կնոջ ուղեկիցն էլ՝ մի տղամարդ, որը քայլերթի մասնակիցներից էր, պարոն Վարդանյանի հետեւից հեգնեց. «Էս էլ պիտի ընտրվի ավագանի՞»:
Ավելի ուշ Aravot.am-ը դժգոհող կնոջից հետաքրքրվեց, թե իրեն ինչը դուր չեկավ, բայց չասաց ու նրա փոխարեն միջամտեց նրա ուղեկից տղամարդը ու սկսեց ՀՅԴ-ի գովքն անել. «Քաղաքացիները իրենց ձայնը պետք է ՀՅԴ-ին տան: «Բարեւ Երեւան» դաշինքը շատ բան ունի ՀՅԴ-ից սովորելու, որովհետեւ պատմության մեջ նոր-նոր է հայտնվել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
на небесах мы не встретимся-но ксива сволочь ТУРБО уже в преисподней на тебе ЕСТь….