Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մերձմոսկովյան Դմիտրովի շրջանի հոգեբուժական հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խնդրել է իր անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ