Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քարոզարշավի ժամանակ շարունակվում է կիրառվել հարկադրանքը եւ վարչական ռեսուրսի օգտագործումը։ Համոզված է ՀԱԿ-ի ավագանու ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանը։
«Իշխանությունները հետեւողականորեն գնում են նույն ընտրակեղծիքների ճանապարհով, ինչը որ արել են նախորդ տարիներին։ Ցուցակներում հայտնվում են բազմաթիվ անուններ, ովքեր հասկանալի չէ, թե ո՞վ են, մեկ բնակարանի վրա 20-30 գրանցված մարդ կա եւ դրանք բավականին լուրջ խախտումներ են այս փուլում»,- «Ա1+»-ին ասաց տիկին Թադեւոսյանը։
Իսկ այս խախտումները, նրա խոսքերով, կարող են ազդել ընտրությունների ելքի վրա։ Ըստ տիկին Թադեւոսյանի՝ մարդկանց ցուցակագրում են կաշառք բաժանելու համար։
Նրան զարմացնում է հատկապես իշխանությունների այն խոստումները, թե կրթական համակարգը չի մասնակցում ընտրական գործընթացներին։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ