Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը ԲՀԿ-ին նկատի չի ունեցել

Ապրիլ 27,2013 15:22

 27.04.2013 թ. 78/4422 «Առավոտ» օրաթերթի համարում տեղի է գտել մի հոդված, որը անմիջական կապ ունի 26.04.2013 թ. 77/3838 «Հայոց Աշխարհ» օրաթերթի համարում իմ հարցազրույցի այն  հատվածի հետ, որտեղ ես ընդհանրացված մեկնաբանել եմ լրագրողի հարցադրումը (հիշեցնենք, որ այդ հարցազրույցում Գալուստ Սահակյանն ասել էր. «Այսօրվա դրությամբ եթե կոալիցիայի մեջ չեն եւ բողոքում են Հանրապետականի մոնոպոլ կարգավիճակից, գոնե պետք է գիտակցեն, որ Հանրապետականի փեշի տակից են դուրս եկել եւ մի փոքր զուսպ լինեն իրենց արտահայտություններում».- խմբ): Սակայն «Առավոտ» օրաթերթում իմ միտքը նենգափոխվել և մասնավորեցվել է` կապելով այն ԲՀԿ-ի հետ: Առավել ևս պատասխանս վերաբերվում է հիմնականում առանձին գործիչների անիմաստ տեսակետերին:

Խնդրվում է հերքում տալ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ  Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Երևի Ծառուկյանը հեռախոսով սրա ականջները ձգել է…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930