Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի գրամ ձեռնարկատիրությամբ չի զբաղվում» (Տեսանյութ)

Ապրիլ 27,2013 13:52

Երեւանի նոր ավագանին պետք է քաղաքացու առաջ հաշվետու լինի եւ քաղաքացին պետք է թափանցիկ ձեւով իրազեկված լինի քաղաքապետարանի բոլոր ծրագրարի իրականացման վերաբերյալ: «Էկոլուր» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց ՀԱԿ Երեւանի ավագանու ցուցակի 17-րդ համարը ներկայացնող ՀԱԿ անդամ Եվա Թոմասյանը:

Քննարկումը վերաբերում էր Երեւանի քաղաքապետարանի գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության և որոշումների կայացմանը հանրության մասնակցության մեխանիզմների ստեղծմանը:
Ավագանու ցուցակի 11-րդ համարը ներկայացնող Արամազդ Ղալամքարյանը վստահեցրեց, որ ՀԱԿ-ը խնդիր է դրել քաղաքացուն վերադարձնել իշխանությունը. «Մեր գործելաոճը շեշտակի տարբերվելու է գործող ավագանուց. քաղաքացուն ներգրավել մայրաքաղաքին վերաբերող բոլոր գործընթացներում, չանել քայլեր, որոնք ազդում են մայրաքաղաքի ու քաղաքացու վրա՝ առանց քաղաքացու համաձայնությունն ունենալու»:

Ըստ նրա՝ առանց երեւանցու թույլտովության վերցվում են միլիոնավոր դոլարների միջազգային վարկ եւ անհայտ է մնում, թե դրանք ինչի համար են օգտագործվում կամ հետագայում ինչպես են վերադարձվելու. «Այսօր գործող ավագանին ընդամենը հուշատախտակների բացման որոշումներ է կայացնում, իսկ կարեւորագույն հարցերն անտեսված են մնում»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930